ԱԶՆԱՈՒՐՅԱՆ
ՍՈՖԱ ՄԱԹԵՎՈՍԻ
ՍՈՖԱ ՄԱԹԵՎՈՍԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1998թ.—ից:
1967-1974թթ. ուսանել է Կրասնոդարի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
1978թ. ավարտել է Կրասնոդարի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և տեսության բաժինները:
1983թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (ղեկ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գ. Եղիազարյան)
1984–1987թթ․ դասավանդել է տեսական առարկաներ Կրասնոդարի երկրամասի երաժշտական մանկավարժական ուսումնարանում։ Աշխատել է Երկրամասի ռադիոյում որպես ստերեո ծրագրերի խմբագիր
1988թ.-ից աշխատում է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
2000թ.-ից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվարորիայի հրատարակչության և «Երաժշտական Հայաստան» ամսագրի խմբագիրն է:
Հեղինակ է ավելի քան 30 հոդվածների, որոնք տպագրված են հայկական մամուլում
Ստեղծագործությունների ցանկ.
«Ինչո՞ւ» ձայնի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Շ. Ազնավուրի), 1982
Երկու կրկնակի ֆուգա` լարային և փողային կվարտետների համար, 1982
Չակոնա դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, 1982
«Ակնթարթ» վոկալ շարք (խոսք` Ա. Մովսիսյանի), 1983
Պոեմ սոպրանոյի և կամերային նվագախմբի համար (խոսք` Կ. Լեփեջյանի), 1983
Ֆանտազիա կոնտրաբասի և կամերային նվագախմբի համար, 1984
Դաշնամուրային տրիո, 1984
Երեք պիես կամերային նվագախմբի համար, 1985
Ռոմանսներ ձայնի և դաշնամուրի համար. «Ասում են թե», «Լորիների տակ» (խոսք` Ա. Իսահակյանի), 1984
Յոթ էստրադային երգ, 1995
«Տունն այս բարի» հիմն երկսեռ երգչախմբի, երգեհոնի և զանգերի համար (խոսք` Արքիեպիսկոպոս Արտակ Մանուկյանի), 2001
Երեք վոկալ շարք երեխաների համար հայկական ժողովրդական, հայ և ռուս բանաստեղծների տեքստերով, 2001
«Կատակ» դաշնամուրի և երկու ջութակի համար, 2002
«Մարալ հոյ» երգչախմբի և դաշնամուրի համար, ժողովրդական տեքստերով, 2002
«Ջան գյուլում» մշակում երկու դաշնամուրի համար, 2003
«Հույս» մոնոօպերա, ըստ Զ. Գիպպիուսի, 2004
«Հայաստան» կամերային օպերա` ըստ Օ. Մանդելշտամի և Ն. Մանդելշտամի, 2006 թ.
«Համլետ» մոնոօպերա՝ ըստ Վ. Շեքսպիրի, 2007
Ֆուգաներ դաշնամուրի, Ֆլեյտայի և թավջութակի, երգչախմբի համար և այլ պիեսներ, որոնք ընդգրկված են հեղինակի «Պատանեկան ալբոմ»-ում
«Չիկարելիի արկածները» օպերա երեխաների համար, (ըստ Ռ․Մարուխյանի համանուն ստեղծագործության), 2014
«Մեր Մաշան» («Наша Маша», Ա․Գիշյան), երաժշտական հեքիաթ մանուկների համար:
Վոկալ շարք՝ նվիրված Լուսինե Զաքարյանին,
Մ. Սարգսյանի տեքստերով, Երևան, «Կոմիտաս», 2004
«Ջան գյուլում» մշակում երկու դաշնամուրի համար, «Դաշնամուրի ձեռնարկ», կազմող` Կ. Թոփչյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2008
Էտյուդ` դաշնամուրի համար, «Դաշնամուրային էտյուդների ընտրանի», Երևան, «Վան արյան», 2011
Երկձայն ֆուգա դաշնամուրի համար, «Պոլիֆոնիկ պիեսներ դաշնամուրի համար», Երևան, «Վան արյան», 2011
1982թ. Մոսկվայում կայացած Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման:
«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հանրապետական մրցույթում «Կրկեսում» երգն արժանացել է մրցանակի, իսկ Բեյրութում՝ «Վանա ձայն» ռադիոկայանի կազմակերպած երգի մրցույթում ճանաչվել որպես լավագույն երգ:
2007թ.-ից Մանկավարժական Կրթության Միջազգային Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս է:
Պարգևատրվել է`Ա․Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Յունեսկոյի հուշամեդալով (2003)
Միջազգային թատերական փառատոնների պատվոգրերով՝ «Հայֆեստ» (2005) «Արմմոնո» (2007 և 2017),
2019թ.-ին՝ Վահան Թեքեյանի անվան միջազգային մրցանակով։
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: