ՍԱՐԳՍՅԱՆ
ՍԻՄՈՆ ՎԱԼԵՐԻԻ
ՍԻՄՈՆ ՎԱԼԵՐԻԻ
Կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ
Ծնվել է 24/12/1974թ. Ստեփանակերտում:
2001թ.-ից ՀԿՄ անդամ է:
1981-1988 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Զուգահեռ կոմպոզիտորական դասեր է առել կոմպոզիտոր, ակորդեոնահար Էդուարդ Ղազարովի դասարանում:
1993թ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժինը:
1993թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ղազարոս Սարյանի դասարան: Նրա իսկ ցանկությամբ, իր մահից հետո, տեղափոխվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդ. Միրզոյանի դասարան և գերազանցությամբ ավարտել այն:
1998թ. ընդունվել է ասպիրանտուրա` պրոֆեսոր Էդ. Միրզոյանի դասարան:
2003թ. նշանակվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տեսական բաժնի վարիչ:
2004թ. նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի տնօրեն և մինչև այժմ զբաղեցնում է այդ պաշտոնը:
Կամերային նվագախումբը համերգային ծրագրերով հանդես է եկել ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Բոստոն), Նորվեգիայում (Բերգեն), ՌԴ-ում (Մոսկվա), Ֆրանսիայում (Լիոն, Մարսել), Բելգիայում (Բրյուսել), ՀՀ-ում (Երևան) և ԱՀ-ում:
Սիմֆոնիա
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար
Լարային քառյակ (ՀՀ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի կատարմամբ)
Ռոմանսներ` «Անանուն սեր», «Հայրենիք»
«Երջանկության տանգո»` ակորդեոնի և նվագախմբի համար
«էլեգիա»` թավջութակի և դաշնամուրի համար
«Հավերժ հիշատակ» պոեմ` լարային նվագախմբի համար
Դաշնամուրային տրիո
2 օրհներգ («Ազատ հայրենիք» կուսակցության հիմն, Ստեփանակերտի օրհներգ)
Քայլերգ` նվիրված Արցախի հերոս, գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանին (Կոմանդոսին)
2002թ. դարձել է Եղիշեի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր:
2005թ. լավագույնն է ճանաչվել «Տարվա երաժիշտ» անվանակարգում:
2015թ. «Ստեփանակերտի օրհներգ» երաժշտական բաց մրցույթում ճանաչվել է հաղթող:
2016թ. արժանացել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: