ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՆԱՐԵԿ ՎԱԼԵՆՏԻՆԻ
ՆԱՐԵԿ ՎԱԼԵՆՏԻՆԻ
Երաժշտագետ
2004թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
1994-1999թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժնում:
2002-2003թթ. ուսանել է Կովկասի համալսարանի ասպիրանտուրայում, ժուռնալիստիկայի բաժնում:
2006թ.-ից աշխատում է Բրիտանական խորհրդում` որպես Ծրագրերի ղեկավար` արվեստի, կրթության, կառավարման եւ հասարակության ոլորտներում:
Որպես Մշակութային քաղաքականության եւ Արվեստի կառավարման փորձագետ` համագործակցել և դասավանդել է Ցինցինատիի համալսարանում (Օհայո, ԱՄՆ), Կարլ Մարիա ֆոն Վեբերի երաժշտանոցում (Դրեզդեն, Գերմանիա), Կովկասի ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ԵՊԿ-ում, Սլավոնական համալսարանում:
Անդամակցում է Արևելաեվրոպական երաժշտական ընկերակցությանը, Երաժշտության տեսության ընկերությանը, Էթնոերաժշտագիտության եվրոպական ընկերությանը, Culturelink ցանցին, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, Հայաստանի ժուռնալիստների միությանը, Միջազգային ծրագրերի գնահատման ցանցին, «Մեծահասակների կթություն և ուսումնառություն ամբողջ կյանքի ընթացքում» ընկերակցությանը:
2002թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: