
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ ու աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2025թ. հունվարի 16-ին, ժամը՝ 12:30 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ 3 ժողովածուի շնորհանդես:
Ժողովածուներն են՝ «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), Արամ Խաչատրյան «Մանկական ալբոմ» (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ): Հրատարակիչ՝ «Արմյուզիք» հրատարակչություն:
Ժողովածուները հրատարակվել են «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացմամբ լուծվում է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակման և տարածման խնդիրը, ապահովվում է նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության հասանելիությունն ու մատչելիությունը: Հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:
Շնորհանդեսին կհնչեն «Երեխաները երեխաներին» ժողովածուում ընդգրկված ստեղծագործություններից՝ հենց հեղինակների կատարմամբ:
Բանախոսներն են՝
▪ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
▪Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ
▪ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԸ

Մամուլների անդրաձարձը.
ՀՀ ԿԳՄՍՆ
Հանրային հեռուստաընկերություն
ArmeniaTV News
Armenpress
Armedu
Aravot
Shantnews
Fastnews
English
Русский
