
Նիստին ներկա էին.
Արամ Սաթյանը
Ավետիս Բերբերյանը
Նարինե Զարիֆյանը
Էդգար Գյանջումյանը
Լիլիթ Արտեմյանը
Արփինե Կալինինան
Աննա Ասատրյանը
Գոհար Շագոյանը
Էդմոնդ Մակարյանը
Աննա Գարսոյանը
Վաչէ Շառաֆյանը
Լիլիթ Երնջակյանը
Ստեփան Բաբաթորոսյանը
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը Վարչության նիստի մեկնարկին ներկայացրեց 2024թ.-ի ֆինանսական հաշվետվությունը, այդ թվում՝ ՀԿՄ առկա ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք ի հայտ են եկել Դիլիջանում որոշ վարձակալների հետ պայմանագրերի խզման (դադարեցման) պատճառով:
Միևնույն ժամանակ Ա. Սաթյանը նշեց, որ 2022թ.-ի սեպտեմբերի 30-ի Վարչության նիստի ժամանակ որոշված՝ 80 տարեկանից բարձր և սոցիալապես անապահով միության անդամների համար սահմանված ամսեկան դրամական օգնությունները ժամանակավորապես անհրաժեշտ է կասեցնել՝ ելնելով ՀԿՄ ֆինանսական ներկա վիճակից: Վարչությունը կողմ քվեարկեց ժամանակավոր կասեցմանը:
Անդրադառնալով ավարտված փառատոնին՝ ՀԿՄ համերգային բաժնի համակարգող Է. Մակարյանը ի պատասխան Ա. Բերբերյանի հարցման, ներկայացրեց փառատոնի որոշ կազմակերպչական հարցեր, այդ թվում մանրամասնելով ստեղծագործությունների՝ տարբեր համերգներին ընգրկվելու, կատարման հերթականությունների ընտրման ընթացակարգը:
Ա. Սաթյանն էլ, ի հավելումն նշեց, որ փառատոնում ընդգրկված՝ երաժշտական կոլեկտիվների կողմից կատարվող ստեղծագործությունները քննարկվում են նաև երաժշտական կոլեկտիվների հետ:
Առաջարկություններով և հարցերի քննարկմամբ նաև ելույթ ունեցան հիմնականում բոլոր ներկաները՝ քննարկելով ընթացքային հարցեր:
English
Русский
