ԱՆԱՆՅԱՆ
ԿԱՐԵՆ ԱՐՄԵՆԻ
ԿԱՐԵՆ ԱՐՄԵՆԻ
Կոմպոզիտոր
2004թ.—ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 27/02/1976 թ., Երևանում:
1983-1993թթ. — Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց,
դաշնամուրի մասնագիտություն
1993-1998թթ. — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,
դաշնամուրի ֆակուլտետ
1996-2001թթ. — Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,
կոմպոզիցիայի ֆակուլտետ
1998-2000թթ. — Ասպիրանտուրա
2000թ. — Թեկնածուի աշխատանքի պաշտպանություն
2000-ական թթ.-ներից մինչ օրս — պրոֆեսոր Երևանի պետական կոնսերվատորիայում
2002թթ., հուլիս-օգոստոս — Վարպետության դասեր «Grand de Piano de Paris Institut»-ում՝ մաեստրո Վ. Էրեսկոյի ղեկավարությամբ, համերգներ
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, անձնական ստեղծագործությունների
կատարումներ
2003-2004թթ. — Ակտիվ աշխատանք Մոսկվայում, վարպետության
դասեր՝ Կ. Խաչատրյանի և Ռ. Լեդենևի ղեկավարությամբ,
մասնակցություն երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների մի շարք
համերգների
2006թ.-ից — Դոցենտ
2007թ.-ից — ՀՀ Պաշտպանության նախարարության Նախագահի
գլխավոր շտաբի փողային նվագախմբի ավագ երաժիշտ (կոմպոզիցիա,
գործիքավորում): Մասնակցություն բազմաթիվ երաժշտական նախագծերի, փառատոների և համերգների՝ որպես կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող, գեղարվեստական ղեկավար Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում, ինչպես նաև մասնակցություն հայկական հեռուստատեսային նախագծերին: Այդ թվում՝
2008թ.՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային փողային նվագախմբերի
փառատոն
2009թ.՝ Ջազ փառատոն Բեյրութում
2010թ.՝ Ջազ փառատոն Նիկոսիայում
2011թ.՝ Լոնդոնի «Royal Festival Hall» համերգը՝ նվիրված Հայաստանի
անկախության 20-ամյակին, որպես դաշնակահար՝ «Philarmonia
Orchestra»-ի կողմից՝ անձնական գործիքավորմամբ:
«Տեսիլ» սիմֆոնիկ պատկեր, 2004թ.
«Սուրբ ծննդյան երեք երգ» լարային կազմի համար, 2005թ.
«Ֆիեստա» երկու ջութակի, ալտի և նվագակցության համար, 2006թ.
«Ֆիեստա» երկու դաշնամուրի համար և ջազային անսմաբլի համար (փոխադրում)
«Կոնցերտ-ֆանտազիա» դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2006թ.
«Ոգեկոչում» սիմֆոնիկ պատկեր՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին, դուդուկի, շվիի և լարային նվագախմբի համար, 2007թ.
«Ձոն խախաղությանը» զինվորական փողային նվագախմբի համար, 2007թ.
«Աշնանային էքսպրոմտ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2007թ.
«Ճանապարհորդություն Ամերիկայով» կոնցերտ-ռապսոդիա նվիրված Ջորջ Գերշվինի հիշատակին, ջութակի և լարային նվագախմբի համար (նաև փոխադրում ջութակի, կլարնետի, թավջութակի և դաշնամուրի համար), 2007թ.
«Folk reflexions» N 1 ձայնի, ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար, 2008թ.
«Folk reflexions» N 2 ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դուդուկի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար, 2008թ.
«Կարնո շորոր» դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2008թ.
«Գարնանային անուրջներ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2008թ.
«Ծիսական պար» 13 մենակատար համար, 2008թ.
«Տոնական նախերգանք» փողային նվագախմբի համար, 2008թ.
«Դաշնամուրային տրիո»՝ նվիրված Դ. Շոստակովիչի հիշատակին, 2008թ.
«Աղոթք» դուդուկի, թավջութակի և դաշնամուրի համար, 2009թ.
«Երեք ջազային պիես» դաշնամուրի համար, 2009թ.
«Սուրբ Էջմիածին» մաղթերգ երգչախմբի և լարային կազմի համար, 2009թ.
«Unifinished story» ջազ-էստրադային անսամբլի համար
«Կոնցերտ» դաշնաումրի, լարային նվագխամբի և հարվածային կազմի համար, 2011թ.
«Black & White» դաշնամուրի համար, 2011թ.
«Legend» լարային նվագախմբի համար, 2011թ.
«Ave Maria» դաշնամուրի համար, 2012թ.
«Չինար ես», «Կռունկ» ձայնի, դաշնամուրի, դուդուկի և լարային նվագախմբի համար (2 տարբերակ), 2013թ.
2003թ. — Դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածու (ներառյալ ստեղծագործությունների ձախ սկավառակը), Universalmusic, Մոսկվա)
2006թ. — «Ջազային ստեղծագործություններ» դաշնամուրի, շեփորի, ֆլեյտայի և սաքսոֆոնի համար, հրատարակված ԵՊԿ հրատարակչությունում
2011թ. — «Սևն ու սպիտակը» դաշնամուրի համար, հրատարակված
«1900+» նախագծի շրջանակներում: (ներառյալ Հայկ Մելիքյանի կատարմամբ CD-ն)
2014թ. — «Երեք ջազային ստեղծագործություն» դաշնամուրի համար, հրատարակված Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համար
Հեղինակ է ստեղծագործությունների՝ մենակատար գործիքների, դուետների, տրիոների և քառյակների, երգչախմբի, ջազային նվագախմբերի, կամերային և սիմֆոնիկ նվագախմբի համար:
1997թ. – ՀԿՄ և ԵՊԿ կողմից կազմակերպված մրցույթում «Լավագույն կամերային ստեղծագործություն» անվանակարգում դիպլոմ։
2006թ. — «Նարեկացի երիտասարդ կոմպոզիտորներ» մրցույթի դափնեկիր «Ժամանակակից դասական երաժշտություն» անվանակարգում։
2008թ. — ՀՀ մշակույթի նախարարության և ՀԿՄ կողմից կազմակերպված «Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնում» 13 երաժշտական գործիքների համար գրված «Ծիսական պար» ստեղծագործության դիպլոմ։
2008թ. — Դիպլոմ՝ Միջազգային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի Հայերի Միության և Հայաստանի ՀԿՄ կողմից հայտարարված «Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական նվաճումներ» մրցանակի
դափնեկիր ճանաչելու համար։
2008թ. — ՀՀ քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը երգի մեջ» մրցույթի դափնեկիր
2008թ. — ՀՀ զինված ուժերի զինվորական նվագախմբի ծառայության կողմից շնորհված պատվոգիր։ «ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նվագախմբի 14746* հետևակային գնդի անդամ Կարեն Անանյանին՝ օրինակելի ծառայության և բարձր մասնագիտական պատրաստվածության համար»։
2011թ. — ՀՀ ՊՆ-ի «Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալ։
2011թ. — «Արևներ» հոբելյանական մանկական երգի մրցույթի «Երիտասարդական երգ» անվանակարգում «Առավոտ» և «Երևան» երգերի համար պատվոգրեր։
2011թ. — ԵՊԲՀ-ի մեծ դահլիճում Ա. Բաբաջանյանի հեղինակային երգերին նվիրված միջոցառմանը մասնակցելու վկայական։
2012թ. — Գերմանիայի Հալլե քաղաքում անցկացված «Ռադամիստրո-Նախագիծ» կոմպոզիտորական մրցույթի դափնեկիր, 1-ին մրցանակ։
2012թ. — ՀՀ ՊՆ-ի «Շնորհակալագիր»՝ մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր ցուցանիշի համար։
2013թ. — ՀՀ ՊՆ-ի «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ։
2015թ. մասնակցել է Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում կայացած Հայկական մշակույթի օրերին՝ կատարելով դաշնամուրի, դուդուկի, թառի, քանոնի, վոկալի և սիմֆոնիկ նվագախմբի համար իր սեփական գործիքավորումները։
2015թ.-ից ստեղծել է իր սեփական «խումբը», ելույթ ունենալով համերգներում և մասնակցելով բազմաթիվ հեռուստաշոուների հայտնի փոփ երգիչների հետ։
2016թ. որպես դաշնակահար և գործիքավորող հանդես է եկել Համբուրգի Բրամսի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում՝ կիթառահար Դեյվիդ Սեքստայի համերգային շոուում, որտեղ կատարել է նաև իր ստեղծագործություններից մի քանիսը։
2018թ. արժանացել է իր 1-ին մրցանակին ՀԿՄ և քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում («Երգ Երևանի մասին»)։
2019թ. իր նվագախմբի և հայտնի երգիչների հետ ելույթ է ունեցել Փարիզի հայտնի «Վագրամ» դահլիճում, որը նվիրված է Շառլ Ազնավուրին, որպես դաշնակահար և գեղարվեստական ղեկավար։
2022թ.-ից մինչ օրս՝ որպես դաշնակահար և գեղ. ղեկավար աշխատում է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Երգ-Երգոց» երաժշտական նախագծում։
2022թ. մասնակցել է ՀԿՄ և քաղաքապետարանի կողմից հայտարարված «Լավագույն կամերային ստեղծագործություն» մրցույթին և արժանացել է 1-ին մրցանակի։
2023թ. Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում իր նվագախմբի և հայտնի երգիչների հետ ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրին նվիրված համերգին՝ իր մշակած ծրագրով։