ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԿՄ ԱՆԴԱՄ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԻ “UMORE” ՌԱՊՍՈԴԻԱՆ՝ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ և ԼԱՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ

Հրատարակվել է ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Զարիֆյանի “UMORE” Ռապսոդիան՝ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, որը նվիրված է առաջին կատարող Անահիտ Դիլբարյանին: Ստեղծագործությունը գրվել է 2023 թվականին, առաջին անգամ կատարվել է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի շրջանակներում՝ ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ (մենակատար Անահիտ Դիլբարյան):

Երկրորդ անգամ կատարվել է 2024 թ.` Նարինե Զարիֆանի հոբելյանական համերգի շրջանակներում՝ նույն կազմով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով