ԿԱՅԱՑԱՎ ՀԿՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին.

Արամ Սաթյանը (Հանձնաժողովի Նախագահ)

Աննա Ասատրյանը

Լիլիթ Արտեմյանը

Ստեփան Բաբաթորոսյանը

Ժիրայր Շահրիմանյանը

Գևորգ Հովհաննիսյանը

Աշոտ Ղազարյանը

Էդմոնդ Մակարյանը

Վաչե Շարաֆյանը

 

Ընդունելության հանձնաժողովին ներկայացվեց 4 կոմպոզիտորի և 1 երաժշտագետի հայտ.

Կարին ՀելլմանԳևորգյան (կոմպոզիտոր, ծնվ. 1955թ.)

Աշոտ Արիյան (կոմպոզիտոր, ծնվ. 1973թ.)

Ալիսա Սարգսյան (կոմպոզիտոր, ծնվ. 1981թ.)

Նունե Երեմյան (կոմպոզիտոր, ծնվ. 1983թ.)

Արմինե Հակոբյան (երաժշտագետ, ծնվ. 1981թ.)

 

Կոմպոզիտորների ստեղծագործությունները ունկնդրելուց և երաժշտագետի աշխատությունները ուսումնասիրելուց հետո տեղի ունեցավ քննարկում, ինչից հետո էլ՝ բաց քվեարկություն.

Կարին ՀելլմանԳևորգյան – 7 կողմ, 2 ձեռնպահ

Աշոտ Արիյանմիաձայն կողմ

Ալիսա Սարգսյանմիաձայն կողմ

 

Հանձնաժողովը որոշեց մյուս 2 հայտի (Նունե Երեմյան, Արմինե Հակոբյան) քննարկումը թողնել հաջորդ նիստին՝ հիմք ընդունելով հայտատուների հետ տեխնիկական որոշ հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

Համաձայն ՀԿՄ նոր անդամների ընդունելության ընթացակարգի, ՀԿՄ ընդունող հանձնաժողովի կայացրած որոշումը օրինական ուժի մեջ է մտնում միայն ընդունող հանձնաժողովի նիստին հաջորդող 1-ին Վարչության նիստի ժամանակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով