“INDIANA WIND SYMPHONY”-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍԻՆ

«Հանդիպե՛ք կոմպոզիտորին. Ալեքսանդր Հարությունյան:

Հարությունյանը հայ կոմպոզիտոր և դաշնակահար էր, ով լայնորեն հայտնի է իր «Շեփորի կոնցերտ»-ով (1950թ)., որը հնչեց նոյեմբերի 10-ին «The Call: A Concert for Veterans»-ում։

Հարությունյանը սկսել է դաշնամուր նվագել 7 տարեկանից՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հսկողությամբ։ Հետագայում սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում և վերապատրաստման նպատակով մեկնել Մոսկվա։ Մոսկվայում իր երաժշտությունը կատարել է Հայաստանի մշակույթի տանը։

Հարությունյանի ստեղծագործություններից են՝ «Տոնական նախերգանք» (1949թ.), «Սինֆոնիետ» (1966թ.), «Սիմֆոնիա դո մինոր» (1957թ.):»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով