
Հոկտեմբերի 7-ին և 8-ին Վիեննայի Երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում տեղի ունեցավ International Komitas Conference 2024: The Legacy of Komitas from Historical and Contemporary Research Perspectives (թարգմ.՝ «Կոմիտասի ժառանգությունը պատմական և ժամանակակից հետազոտական տեսանկյուններից») միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվո հովանու ներքո։
Պատիվ ունեի ներկայացնելու «Compositional Features and Performing Issues of Komitas‘s “Dances”» (թարգմ.՝ «Կոմիտասի դաշնամուրային «Պարերի» կոմպոզիցիոն առանձնահատկությունների և կատարողական խնդիրների շուրջ») վերտառությամբ գիտական զեկուցումը, որն եզրափակեցի ուսումնասիրությանս եզրակացություններից բխող կատարողական մեկնաբանությամբ։
Հատկանշական է, որ մեր հանճարին նվիրված այս լուրջ և հույժ կարևոր կոնֆերանսն անցավ գիտական և կազմակերպական բարձր մակարդակով՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Ի դեպ, ավստրիացի մեր գործընկերները հիացած էին…
English
Русский
