ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՀԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, ՈՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱՊԵՍ ԾԱՆՈՒՑՎԵԼ ԷԻՆ ՀԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ

1) Նիստին մասնակցում էին քվեարկության ձայնի իրավունք ունեցող ՀԿՄ Վարչության հետևյալ անդամները

1․ Արամ Սաթյանը (վարչության նախագահ),
2․ Աննա Ասատրյանը,
3․ Ռուբեն Անտոնյանը,
4․ Լիլիթ Արտեմյանը,
5․ Աննա Արևշատյանը,
6․ Ստեփան Բաբաթորոսյանը,
7․ Աննա Գարսոյանը,
8․ Էդգար Գյանջումյանը,
9․ Լիլիթ Երնջակյանը,
10․ Նարինե Զարիֆյանը,
11․ Արփինե Կալինինան,
12․ Արամ Հովհաննիսյանը,
13․ Աշոտ Ղազարյանը,
14․ Էդմոնդ Մակարյանը,
15․ Գոհար Շագոյանը:

 

2) Նիստին ներկա էին նաև

1․ ՀԿՄ երաժշտական խմբագիր Տիգրան Համբարյանը՝ որպես նիստի քարտուղար՝ առանց քվեարկության ձայնի իրավունքի
2․ Դավիթ Սաթյանը (նախագահի խորհրդականը)՝ առանց քվեարկության ձայնի իրավունքի
3․ Էդգար Հակոբյանը (ՀԿՄ իրավաբանը)՝ առանց քվեարկության ձայնի իրավունքի

 

3) Արտահերթ նիստի ժամանակ զեկուցված օրակարգի և քննարկման դրված հարցի հակիրճ նկարագրությունը

ՀԿՄ իրավաբան, փաստաբան Էդգար Հակոբյանը Վարչության նիստը նախագահող Արամ Սաթյանի թույլտվությամբ ներկայացրեց օրակարգի հարցերի վերաբերյալ առկա իրավիճակը և իրավական նախապատմությունը

      Է Հակոբյանը նշեց, որ որոշակի ժամանակի ընթացքում իրադարձություններ են տեղի ունեցել ՀԿՄ անդամներից մեկի կողմից, որի արդյունքում առաջացել են դեպքեր, որոնք հնարավոր է, որ վարկաբեկում են ՀԿՄի հեղինակությունը։ Խոսքը վերաբերվում է ՀԿՄ անդամ Սերգեյ Ումրոյանին։ Դեռևս 2022թին «Ուրվական» փառատոնի հետ կապված Սերգեյ Ումրոյանի ղեկավարած «Էյ Էն Էմ» ՓԲԸի հետ ՀԿՄն կնքեց տվյալ փառատոնը Դիլիջանի Ս/Տի տարածքում անցկացնելու թույլտվություն տալու մասին պայմանագիր, որի արդյունքում ՀԿՄն թույլատրեց Ս Ումրոյանին Դիլիջանի Ս/Տի տարածքում, այդ թվում՝ դահլիճում, իրականացնել այդ փառատոնը, իսկ փառատոնը կազմակերպելու համար թույլատրվեց Դիլիջանի Ս/Տ տարածքը նախապատրաստել այդ փառատոնի կազմակերպմանը։ Կնքված պայմանագրի շրջանակներում ՀԿՄի և Ումրոյանի ղեկավարած ընկերության միջև առաջացավ վեճ այն բանից հետո, երբ փառատոնի անցակցման որոշված օրից ընդամենը մի քանի օր առաջ՝ 2022թի սեպտեմբեր ամսին ՀՀ սահմաններում տեղի ունեցած ռազմական իրավիճակի հետ կապված Ումրոյանը հայտատարեց, որ չի իրականացվելու «Ուրվական» փառատոնը և չի էլ պատրաստվում ՀԿՄին վճարել իր իսկ կողմից ստորագրված պայմանագրից բխող գումարները, որոնք պարտավորվել էր վճարել պայմանագրում նշված ժամկետներում։ Այդ ժամանակահատվածում Դիլիջանի Ս/Տի ղեկավար Դավիթ Դավթյանը՝ դեռևս 2022թ սեպտեմբերի 6-ին զեկուցագիր էր ներկայացրել ՀԿՄ նախագահին, որում ասվում է, որ Դիլիջանի Ս/Տի տարածքում, սեպտեմբերի 20-ին կայանալիք փառատոնի շրջանակներում, իրեն անծանոթ անձանց կողմից Ս Ումրոյանի ղեկավարությամբ և թույլտվությամբ կատարվել է հետևյալը գրադարանը կարգավորելու պատրվակով մի խումբ դպրոցականներ ոտնատակ են արել և ճղճղել են գրքերը, նաև օժանդակ տարածքի կառույցում ջարդել են փականը և հանել զուգարանակոնքը, վնասել են ՀԿՄին պատկանող այլ գույքերը, այրել են ՀԿՄի պատկանող և մշակույթային արժեք ունեցող կինոժապավենները։ Եվ Դիլիջանի տնօրեն Դ Դավթյանի այն հարցին, թե ինչ են անում կամ ինչու են գույքերը վնասում՝ այդ երիտասարդները ասել են, թե լավ են անում, իրենց թույլատրել և հանձնարարել է Ս Ումրոյանը։ Նաև կատարվել է հարակից տարածքի ծառերի խորը էտում՝ նախապես իրենց հետ բերված էլեկտրական սղոցների միջոցով, որոնք կրկին կատարել են Ս Ումրոյանի ցուցումով։ Է Հակոբյանը իր խոսքին զուգահեռ Վարչության անդամներին ներկայացրեց Դիլիջանի Ս/Տ տնօրեն Դ Դավթյանի զեկուցագրի պատճենը և դրա վերաբերյալ փաստաբանի կողմից կատարված մասնավոր հարցման ենթարկելու մասին արձանագրության պատճենները։ Է Հակոբյանը հայտնեց նաև, որ ՀԿՄ անդամ Սերգեյ Ումրոյանը արդեն երկրորդ տարին է, ինչ առանց որևէ պատճառի չի վճարում ՀԿՄ ադամվճարները, և ունի կուտակված երկու տարվա պարտք, ինչը ևս հանդիսանում է նրա անդամությունը դադարեցնելու հիմք՝ ըստ ՀԿՄ կանոնադրության։

      ՀԿՄ նախագահ Ա Սաթյանը նշեց, որ Դիլիջանի Ս/Տ տնօրեն Դ Դավթյանի զեկուցագրի ստանալուց հետո բազմիցս է Ումրոյանին հրավիրել իր մոտ՝ զրուցելու, թե որոնք են նման արարքների պատճառները, ինչու պայմանագրից բխող գումարները չի վճարում, սակայն նա խուսափել է նման հանդիպումներից։ Ա Սաթյանը նշեց նաև, որ Դ. Դավթյանի զեկուցագրի հետ կապված որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել, քանի որ համարել է, որ այդ հարցերը կլուծվեն ՀԿՄի ներսում, Ումրոյանը ՀԿՄ վարչության անդամ է, և որ այդ արարքներին անմիջապես իրավական ընթացք տալը (նկատի էր ունեցվում հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը), այսինքն՝ ՀԿՄի անդամների արարքները հանրայնացնելը կամ այլ կերպ իրավապահ մարմիններին հայտնելը պատիվ չէր բերի ՀԿՄ հեղինակությանը, և կարծում էր, որ կկարողանա այդ խնդիրը լուծել ՀԿՄի ներսում։

      Դրանից հետո, երբ ՀԿՄ նախագահի ընտրություններն էին, և ՀԿՄ զբաղված էր կազմակերպչական հարցերով, Ս Ումրոյանը դիմում է ներկայացնում ՀԿՄին՝ պահանջելով իրեն տրամադրել փաստաթղթեր և տեղեկություններ, այդ թվում՝ ՀԿՄ բոլոր անդամների անձնական տվյալները, ՀԿՄ անդամ դառնալու հիմքերը, ՀԿՄ բոլոր մարմինների բոլոր արձանագրությունները, հաշվապահական ֆինանսական փաստաթղթերը։

      Այդ ժամանակահատվածում, քանի որ ՀԿՄն զբաղված էր նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքներով, ասել է, որ նախ դրանց մեծ մասը հրապարակված են ՀԿՄ պաշտոնական կայքում և սոցիալական կայքէջում, իսկ մյուս անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու համար նա ցանկացած ժամանակ կարող է մոտենալ կա՛մ հաշվապահություն, կա՛մ Տիկին Աստղիկին և ստանալ իրեն հետաքրքրող տեղեկություններն ու փաստաթղթերը։

      Դրանից հետո՝ դա անտեսելով, Ս Ումրոյանը դիմում է դատարան՝ ՀԿՄի դեմ, պահանջելով պարտավորեցնել ՀԿՄին, իրեն տրամադրել այդ ահռելի փաստաթղթերի փաթեթը, հիմնավորելով, որ ՀԿՄն չի տրամադրել և հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ ՀԿՄն դատարանին դիմում է ներկայացրել, որ չտրամադրելու որևէ խնդիր չկա, տեղեկատվության մեծ մասը ներկայացված է կայքում՝ հրապարակային է։ Եվ հավելելով, որ Ումրոյանն անձամբ չի եկել և պահանջել, շփումն էլ տեղի է ունեցել իրավաբանական մակարդակի վրա։ Իսկ դատարանն էլ իր կողմից կայացված որոշմամբ նշել է, որ անկախ նրանից որ դրանք հրապարակային են և հասանելի, ՀԿՄ ևս մեկ անգամ թղթային տարբերակով դրանք պետք է տրամադրի Ումրոյանին։ Հետագայում ՀԿՄն իր ներկայացուցչի միջոցով Ումրոյանին փոխանցելու նպատակով հարկադիր ծառայությանն է փոխանցել 200-ից ավելի թերթ ունեցող փաթեթ, որոնք այն բոլոր փաստաթղթերն էին, որոնք առկա էին ՀԿՄում և որոնք պահանջվել էին Ումրոյանի կողմից։

      Սակայն դրանով հանդերձ Ումրոյանի փաստաբան Նարեկ Եղիազարյանը 2 անգամ դիմում է գրել հարկադիր ծառայությանը, որոնցում ՀԿՄ նախագահին վերագրել է բացառիկ ցինիզմի և հանդգնության ցուցաբերում դատական ակտերի նկատմամբ՝ պնդելով ՀԿՄին, ի դեմս նրա նախագահին իբրև թե նա կատարել է հանցագործություն և պետք է քրեական վարույթ հարուցել նրա նկատմամբ։

      Դրան հաջորդել է ևս մեկ դիմում՝ 2024թ փետրվարի 8-ին, որտեղ նշված է, որ դեռևս 2023թի հոկտեմբեր ամսում ներկայացված դիմումում հայտնել են, որ դատական ակտը չի կատարվել, և պահանջել է միջոցներ ձեռնարկել գոնե մեկ հատ քրեական վարույթ հարուցելու ուղղությամբ։

      Էդգար Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով՝ փաստաբանի այս ոչ հարիր լեքսիկոնով բնութագրումների արդյունքում այդ դիմումների հիման վրա հարկադիր ծառայությունը փաստացի Ումրոյանի պահանջով հաղորդում է ներկայացրել դատախազություն, որի հիման վրա քրեական վարույթ է հարուցվել ՀԿՄի նկատմամբ՝ իբրև թե ՀԿՄ նախագահի կողմից դատական ակտի պահանջը դիտավորյալ չի կատարվում։ Արդեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Նարինե Սարգսյանը զանգահարել և հանցագործության կասկածի շուրջ վկայի կարգավիճակով ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանին հրավիրել է հարցաքննության, այն կասկածի շուրջ, որ Սաթյանը՝ որպես ՀԿՄ նախագահ, դատական ակտի պահանջը դիտավորյալ չի կատարել։ Ընդ որում այս 200 էջանոց փաստաթղթային փաթեթը Ումրոյանին ներկայացնելուց հետո, նա գեթ 1 անգամ չի ներկայացել Պրն Սաթյանին, կամ վարչական անձնակազմին, իրենց հետ պարզաբանելու փաստաթղթերի որպիսությունը։ Փոխարենը փաստաբանի միջոցով պահանջ է ներկայացրել հարկադիր ծառայությանը, և ներկայումս կա քրեական վարույթ ՀԿՄի նկատմամբ, ի դեմս Պրն Սաթյանի։

      Դիտարկելով 2022թի զեկուցագրի բովանդակությունը Նախագահ Սաթյանը հանձնարարություն է տվել, կատարել փաստաբանական մասնավոր հարցում, պարզելու, թե Դիլիջան Ս/Տի տարածքում ինչ է տեղի ունեցել մի խումբ դպրոցականների կողմից, գույքեր վնասելու մասով։ Փաստաբանական հարցման է ենթարվել Դիլիջան Ս/Տի կառավարիչ Դավիթ Դավթյանը, ով կազմել է արձանագրություն, որտեղ մանրամասն նկարագրել է իրադարձությունները։

      Էդգար Հակոբյանը ասեց, որ կարճ հեռախոսազրույց է ունեցել մյուս աշխատակից Արթուր Աղաբաբյանի հետ, ով բանավոր հաստատել է Դավիթ Դավթյանի խոսքերը։

   Նաև ավելացրեց, որ Ումրոյանը 2 տարի չի վճարել անդամավճարները, որը ևս նրա անդամությունը դադարեցնելու հիմք է ըստ ՀԿՄ կանոնադրության, որի մասին էլ որոշում է կայացնում ՀԿՄ Վարչությունը։

      Է Հակոբյանը պարզաբանեց ՀԿՄ կանոնադրության այն կետերը, որոնց խախտում կարող է դիտարկվել Ս Ումրոյանի գործողությունները, որը և քննարկման առարկա պետք է դարձնի ՀԿՄ Վարչությունը և որոշի, թե ինչ կարգապահական տույժի պետք է ենթարկեն, կամ արդյո՞ք պետք է որևէ տույժի ենթարկվի Ումրոյանը, թե՝ ոչ։ Է Հակոբյանը պարզաբանեց նաև, թե ՀԿՄ կանոնադրությունը ինչ հիմքեր և ընթացակարգ է սահմանում ՀԿՄ անդամին անդամությունից զրկելու կամ դադարեցնելու վերաբերյալ։

 

4) Արտահերթ նիստի քննարկումների հակիրճ արձանգրությունը

      Նիստի մեկնարկին կոմպոզիտորների միության իրավաբան Էդգար Հակոբյանը ներկայացրեց ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի՝ ընդդեմ Կոմպոզիտորների միության դատական գործընթացի մանրամասները, որոնք վերաբերվում են 2022 թ. Սերգեյ Ումրոյանի կողմից ՀԿՄից ՀԿՄ անդամներին, ՀԿՄ ֆինանսական գործունեությանը վերաբերվող, ժողովների, նիստերի, համագումարների ողջ փաստաթղթաշրջանառության պահանջին, ինչպես նաև ներկայացրեց Ս Ումրոյանի կողմից կատարված գործողությունները, որոնք ուղղված էին եղել ՀԿՄ հեղինակության արատավորմանը: Փաստաբանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց նաև Սերգեյ Ումրոյանի և/կամ նրա իմացությամբ և ղեկավարմամբ կատարված գործողությունները՝ 2022թ. սեպտեմ¬բերին Դիլիջանի Կոմպոզիտորների Ստեղծագործական տանը նախատեսվելիք «Ուրվական» փառատոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակնե¬րում, որոնք մեծ վնաս են հասցրել Դիլիջան Ս/Տի գույքին: Որպես հիմք է հանդիսացել Դիլիջանի Ս/Տ կառավարիչ Դավիթ Դավթյանի զեկուցագիրը, և դրա հիման վրա վերցված բացատրագիրը և նույն հաստատության կառավարչի տեղակալ Աղաբաբյանի հետ ունեցած հեռախոսազրույցը: ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը Սերգեյ Ումրոյանի գործողությունները որակեց անընդունելի, քանի որ նշված գործողությունների, մասնավորապես դատական պրոցեսների, դրա հետևանքների շրջանակներում, ըստ ՀԿՄ նախագահի, վնաս է հասցվել ՀԿՄ հեղինակությանը: Արամ Սաթյանը հանդես եկավ առաջարկությամբ, հեռացնել Սերգեյ Ումրոյանին ՀԿՄ անդամակցությունից: ՀԿՄ փաստաբանն իր հերթին կանոնադրությունից առանձնացրեց հղումներ, որոնք արտացոլում են վերը նշված գործողությունները, ինչպես նաև ներկաների համար վարչության անդամներին ներկայացրեց Սերգեյ Ումրոյանի փաստաբան Նարեկ Եղիազարյանի կողմից հարկադիր ծառայությանը ուղղված երկու դիմումները, որոնցում առկա էին ոչ կոռեկտ և վիրավորական բնույթի արտահայտություններ ուղղված ՀԿՄին (ցինիզմ և այլն), դրա ղեկավարին, վարչական աշխատող(ներ)ին, որով Ս Ումրո¬յանը պահանջ էր ներկայացրել հարկադիր ծառայությանը՝ ՀԿՄի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով միջոցներ ձեռնարկել: Վերը նշյալ թեմաներին առնչվող խոսքով հանդես եկան ՀԿՄ նախագահի խորհրդական Դավիթ Սաթյանը, ՀԿՄ Վարչության անդամներ Արամ Հովհաննիսյանը, Էդմոնդ Մակարյանը: Առաջարկությամբ հանդես եկան Աննա Ասատրյանը, Աշոտ Ղազարյանը, որպեսզի այլ օր քննարկվի նաև Սերգեյ Ումրոյանին՝ ՀԿՄից հեռացնելու հարցը՝ հնարավորություն տալով լսելու նրան կամ առաջարկելու ետ վերցնելու դիմումը: Սակայն փաստաբանը նշեց, որ այս փուլում այլևս հնարավոր չէ որևէ կերպ ազդել գործընթացի կասեցման վրա, ուստի առաջադրված 2 հարցերից հեռացման հարցը առաջինը դրվեցին քվեարկության: Արդյունքում 6 կողմ, 6 ձեռնպահ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ (վարչության 1 անդամ էլ չի մասնակցել քվեարկությանը), ուստի և վարչության որոշմամբ, Սերգեյ Ումրոյանը հեռացվեց ՀԿՄ անդամակցությունից: Միևնույն ժամանակ վարչությունը միաձայն հաստատեց շաբաթներ առաջ ՀԿՄ պաշտոնական էլ. հասցեին կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ուղղարկած դիմումը՝ ՀԿՄ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

 

5) Քննարկվեց ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանին կոմպոզիտորների միությունից հեռացնելու հարցը, որի արդյունքում գրանցվեց հետևյալ քվեարկության արդյունքները

1 Սաթյան ԱրամԿՈՂՄ
2 Ասատրյան ԱննաԿՈՂՄ
3 Անտոնյան ՌուբենԴԵՄ
4 Արտեմյան ԼիլիթՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
5 Արևշատյան ԱննաՁԵՌՆՊԱՀ
6 Բաբաթորոսյան ՍտեփանԿՈՂՄ
7 Գարսոյան ԱննաԿՈՂՄ
8 Գյանջումյան ԷդգարՁԵՌՆՊԱՀ
9 Երնջակյան ԼիլիթՁԵՌՆՊԱՀ
10 Զարիֆյան ՆարինեՁԵՌՆՊԱՀ
11 Կալինինա ԱրփինեՁԵՌՆՊԱՀ
12 Հովհաննիսյան ԱրամԴԵՄ
13 Ղազարյան ԱշոտՁԵՌՆՊԱՀ
14 Մակարյան ԷդմոնդԿՈՂՄ
15 Շագոյան ԳոհարԿՈՂՄ

 

ԿՈՂՄ — 6 հոգի
ԴԵՄ — 2 հոգի
ՁԵՌՆՊԱՀ — 6 հոգի
ԲԱՑԱԿԱ — 4 հոգի
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ — 1 հոգի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով