
Հուլիսի 20-ին, ժամը 20։00-ին Գաֆեսչյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Աննա Մայիլյանի «Հայրենյաց մեղեդիներ» խորագրով համերգը։ Համերգին հնչեցին կոմպոզիտորներ, ՀՀ ժողովրդական արտիստներ Վլադիլեն Բալյանի, Գեղունի Չթյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Կոնստանտին Պետրոսյանի, Վարդ Մանուկյանի, Դանիել Երաժիշտի, ինչպես նաև Կարեն Անանյանի, Նիկոլ Գալանտերյանի, Վարուժան Պարթևի, Աշոտ Արիյանի ստեղծագործություններից:
Համերգին մասնակցեցին Ա. Մայիլյանի դասարանի շրջանավարտներ Գայանե Բաղդասարյանը և Լիանա Սիմոնյանը։ Համերգի մասնակիցներին նվագակցեց դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը, ով հանդես եկավ նաև մի քանի դաշնամուրային մենանվագներով։
English
Русский
