
Հայ ժամանակակից երաժշտության VIII փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՇՈՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ: Համերգային երեկոյի ընթացքում Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունների կողքին հնչեցին նաև իր ստեղծագործական դասարանի կոմպոզիտորների՝ Վահրամ Սարգսյանի, Աննա Հակոբջանյանի, Դավիթ Բալասանյանի, Հովիկ Սարդարյանի, Գոռ Իսպիրյանի ստեղծագործությունները: Համերգին հնչեց նաև Տիգրան Մանսուրյանի հեղինակած «Օրորոցային՝ ընկերոջս» ստեղծագործությունը՝ նվիրված հենց Աշոտ Զոհրաբյանին:
__________________________________
Ծրագիր.
ԱՇՈՏ ԶՈՀՐԱԲՅԱՆ
▪ Լարային կվարտետ թիվ 1 «Նարցիս» (1994)
Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակ
Էրիկ Մանուկյան / I ջութակ
Անի Ադիկյան / II ջութակ
Ռոզա Հայրապետյան / ալտ
Հայկ Բաբայան / թավջութակ
▪ Չորս իրիկնային երգ Մեծարենցի և Վարուժանի խոսքերով մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար (1987)
Շահանե Աղաքարյան / սոպրանո
Մերի Շարբաթյան / դաշնամուր
▪ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1980)
Սամսոն Թաթոսյան / թավջութակ
Մարգարիտ Ասատրյան / դաշնամուր
▪ Սոնատ դաշնամուրի համար (1979)
Մարգարիտ Ասատրյան / դաշնամուր
ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
▪ «Մեծացուսցէ» դաշնամուրային տրիոյի համար (2024)
Թերեզա Մարկոսյան / դաշնամուր
Թերեզա Նաչարյան / ջութակ
Սամսոն Թաթոսյան / թավջութակ
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
▪ Վոկալ շար «Արևագալի երգեր» սոպրանոյի և դաշնամուրի համար (2023)
Շահանե Աղաքարյան / սոպրանո
Մերի Շարբաթյան / դաշնամուր
ԴԱՎԻԹ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
▪ Արաբեսկ դաշնամուրի համար (2012)
Թերեզա Մարկոսյան / դաշնամուր
ՀՈՎԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
▪ Վոկալ շար «Միստիք վարդ» սոպրանոյի և դաշնամուրի համար (2011)
Շահանե Աղաքարյան / սոպրանո
Մերի Շարբաթյան / դաշնամուր
ԳՈՌ ԻՍՊԻՐՅԱՆ
▪ Էլեգիա դաշնամուրի համար (2024)
Մարիամ Գևորգյան / դաշնամուր
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
▪ «Օրորոցային՝ ընկերոջս»
(Աշոտ Զոհրաբյանի հիշատակին)
Թերեզա Մարկոսյան / դաշնամուր
Լուսանկարներն այստեղ.
English
Русский
