ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀՈՒԶՈՒՄ, ԽՌՈՎՈՒՄ և ՎՐԴՈՎՄՈՒՆՔԻ ԱԼԻՔ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

— Կոմիտասի անվան կոնսերվատորիան բուհերի միավորման նախագծում ներառելու քննարկումները հուզում, խռովում և վրդովմունքի ալիք են առաջացնում ոչ միայն մասնագետ երաժիշտների, արվեստագետների, այլև՝ իրական արժեքների ու մշակութային կառույցների խորհուրդն ընկալող հասարակության լայն շերտերի շրջաններում:

Սփյուռքահայ և օտարերկրյա բազմաթիվ երաժիշտների համար Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան մասնագիտական կրթություն ձեռք բերելու բարձր և լուսավոր փարոս է, որին նրանք ձգտում և այդ անունով ներկայանում են աշխարհին:

Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես

Alma Mater Studiorum՝ Երևանի մշակութային համալիր կենտրոնում, որի կենսունակությունն ապահովող անփոխարինելի օղակն է :

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ,

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կառավարման խորհրդի նախագահ,

ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ,

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով