ԱՄՆ-ում տեղի է ունեցել ՀԿՄ անդամ, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր կոնստանտին պետրոսյանի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչման հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության դեսպանատանը դեսպան Լիլիթ Մակունցի մասնակցությամբ Կ. Պետրոսյանի պատվին տեղի է ունեցել ընդունելություն, որի շրջանակներում էլ հանձնվել է արվեստի վաստակավոր գործչի մեդալը, ինչպես նաև պատվոգիր:
Դեսպանն իր խոսքում նշել է կոմպոզիտորի և դիրիժորի ակնառու դերը հայ երաժշտության և արվեստի զարգացման գործում և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Կ. Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ բարձր պարգևի համար։ Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ դեսպանին՝ արարողությունը կազմակերպելու համար։
Նշենք, որ արարողությանը ներկա էին ԱՄՆ Սենատի ներկայացուցիչներ, հոգևորականներ, դիվանագետներ։
English
Русский
