«ԷԴՈՒԱՐԴ ՓԱՇԻՆՅԱՆ – 100» ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Հայաստանի կոմպոզիտորների միության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ կայացավ «Էդուարդ Փաշինյան – 100» գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, գիտաժողովի մասնակիցներին, ներկաներին իրենց ողջույնի խոսքը փոխանցեցին  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր,արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանը, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության արտասահմանյան հանձնախմբի համանախագահ,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչԿոնստանտին Պետրոսյանը (հեռավար ձևաչափով):

        Զեկուցումներով հանդես եկան՝

  1. Կարինե ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆ

Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

– Հուշեր Էդուարդ Փաշինյան մանկավարժի, գիտնականի և անձի մասին

  1. Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ

– Էդուարդ Փաշինյանի Ունիվերսալ գերլադային համակարգը և դրա նշանակությունը 20-րդ դարի երաժշտատեսական համակարգերի համատեքստում

  1. Միխայիլ ԿՈԿԺԱԵՎ

Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

— Էդուարդ Ռուբենի Փաշինյանի Գերլադային համակարգի ալգորիթմերը

  1. Ռիտա ԱՂԱՅԱՆ

Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի Տեսական բաժնի վարիչ, դոցենտ,

 – Էդուարդ Փաշինյանը՝ գիտնական, մանկավարժ

  1. Անահիտ ՂԱՐԻԲՅԱՆ

Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս

– էդուարդ Փաշինյանի «Երկու պոեմ» դաշնամուրային մանրանվագները

  1. Նառա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի դասախոս

– Վաստակաշատ մանկավարժը․ Էդուարդ Փաշինյան

Գիտաժողովի ընթացքում հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Մարիաննա Հայրապետյանի կատարմամբ հնչեց Էդուարդ Փաշինյանի մանրանվագներ՝ «Պարզից բարդ» դաշնամուրային պիեսների ժողովածուից:

Լուսանկարներն այստեղ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով