
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ողջունեց և հաջողություն մաղթեց ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի խորհրդի անդամներին և նիստին ներկա Միության և ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի անդամներին։
ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի ղեկավար Լիլիթ Արտեմյանը շնորհակալություն հայտնեց Արամ Սաթյանին նիստին ներկա գտնվելու և երիտասարդներին խրախուսելու համար։ Լիլիթ Արտեմյանը շնորհավորեց ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի անդամ, կոմպոզիտոր Գոռ Իսպիրյանին՝ Հարություն Դելլալյանի անվան կոմպոզիտորների II ներամբիոնական մրցույթին առաջին մրցանակի արժանանալու կապակցությամբ։ Լիլիթ Արտեմյանը ողջունեց Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի ծրագրում երիտասարդ կոմպոզիտորների կամերային, խմբեգային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ընդգրկվածությունը, շնորհավորեց նիստին ներկա ՀԿՄ անդամներ, կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանին և Տիգրան Համբարյանին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ։
Լսեցին. –
- Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-19-ին Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացած «Երիտասարդ գրողների 20-րդ համաժողովի» աշխատանքներին ՀԿՄ երիտասարդ անդամների մասնակցության մասին։
- Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ միջազգային կինոփառատոնիշրջանակում կազմակերպված «Երիտասարդ ստեղծագործողների միջազգային ֆորումի» աշխատանքներին ՀԿՄ երիտասարդ և ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի անդամների մասնակցության մասին։
- ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի հետագա գործունեության ուղղությունների մասին։
Որոշեցին. –
- Վերանվանել ՀԿՄ երիտասարդական ֆորումը ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի։
- 2024 թվականի հունվարին կազմակերպել ՀԿՄ անդամ և ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի անդամ երիտասարդ կոմպոզիտորների երաժշտաթատերական (մոնո օպերա), սիմֆոնիկ, կամերային և խմբերգային ժանրերում գրված ստեղծագործությունների ընտրություն՝ ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի հետ համագործակցող ՀՀ պետական կոլեկտիվներին ներկայացնելու նպատակով (ընտրության ընթացակարգը՝ հունվարին)։
Հստակեցնել ՀԿՄ երիտասարդական մասնաճյուղի հետագա ծրագրերի ժամանակացույցը։
English
Русский
