ԲԵՅԼԵՐՅԱՆ

ԷԴՈՒԱՐԴ  ՀԱՅԿԻ

Կոմպոզիտոր

1985թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել  Է  14/11/1948թ., Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1971թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջութակի ֆակուլտետը (պրոֆ. Հ. Բոգդանյան)

1983թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (պրոֆ. Է. Միրզոյան)

Բացի կոմպոզիցիայից զբաղվել է նաև կատարողական և մանկավարժական   գործունեությամբ: Որպես նվագախմբի արտիստ աշխատել է Ռադիո և  հեռուստատեսության Սիմֆոնիկ նվագախմբում, Հայաստանի ֆիլարմոնիկ  նվագախմբում: Ներկայումս ՀՀ օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի արտիստ է:

1972թ. Պիես  ֆագոտի և դաշնամուրի համար

1972թ. Պասակալյա և ֆուգա լարային կվարտետի համար

1973թ. 2 Պիես փողային կվարտետի համար

1979թ. 2 Պրելուդ դաշնամուրի համար

1978թ. Վոկալ  ստեղծագործություններ Ե. Չարենցի, Հ. Բեյլերյանի, Վ. Ավագյանի       խոսքերով

1983թ. Լարային  կվարտետ

1984թ. Պոլիֆոնիկ  վարիացիաներ  սիմֆոնիկ  նվագախմբի  համար

1985թ. 3 պիես սոլո ալտի համար

1986թ. 2 դուետ ալտի և ջութակի համար

1990թ. Պիես  կամերային նվագախմբի  համար

1999թ. 2 Պիես  կամերային  նվագախմբի  համար

2001թ. Գ. Նարեկացի «Խոսք ընդ Ասնվածամորը» սոպրանոյի, ասմունքողի և կամերային նվագախմբի համար

Ա. Վիվալդիի «Տիգրան Մեծ» օպերայի վերծանում ու գործիքավորում

 

Կինոերաժշտություն.

1987թ. «Կվարտետ» (Հայֆիլմ)

1988թ. «Արխիվային  գործ» (Հայֆիլմ)

1989թ. «Խոյի  համաստեղությունը» (Մոսֆիլմ)