ՀԿՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի կոմպոզիտորների միության վարչական շենքն ընդգրկված լինելով Երևան քաղաքի պատմամշակութային արժեքների ցանկում, երբևէ չի ունեցել արտաքին լուսավորում, առավել ևս, որ շենքի ետնամասը տեսանելի է ինչպես Սարյան, Պուշկին փողոցներից, այնպես էլ Մաշտոց պողոտայից: Հարկ է նշել, որ Հայաստանի կոմպոզիտորների միությունը մշտապես բարձրաձայնել է շենքի արտաքին լուսավորության հարցը: Վերջապես, մի քանի օր է, ինչ մեր գեղեցիկ շենքը երևանցիների ու քաղաքի հյուրերի համար տեսանելի է նաև երեկոյան ժամերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով