ԿԱՅԱՑԱՎ ՀԿՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

2023թ. հուլիսի 10-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունում տեղի ունեցավ ՀԿՄ երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը:

Լսեցին.
15-րդ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ծրագրում երիտասարդ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների ներկայացման մասին:
«12 Հնչյուն» կրթական նախագծի անցկացման մասին:
ՀԿՄ երիտասարդ ֆորումի գործունեության ընթացիկ հարցերի մասին:

Որոշեցին.
Ներկայացնել ստեղծագործություններ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և ՀԿՄ երիտասարդ կոմպոզիտորների հետ համագործակցող պետական կոլեկտիվներին:
Շարունակել «12 Հնչյուն» կրթական նախագիծը՝ ներառելով հայ կոմպոզիտորական արվեստի արդի շրջափուլի ավագ սերնդի ստեղծագործությունները ևս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով