ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ 170-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Հայ ականավոր կոմպոզիտոր, խմբավար, երաժշտա–հասարակական գործիչ Քրիստափոր Կարա–Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնը մոտեցավ ավարտին:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ կայացող փառատոնի եզրափակիչ համերգը տեղի ունեցավ հունիսի 15-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում, որին մասնակցեցին Պ. Ի. Չայկովսյու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական, Հ. Դանիելյանի, Ղ. Սարյանի, Մ. Մալունցյանի անվան արվեստի, Ա. Աճեմյանի, Ա. Տիգրանյանի անվան, Զովունու երաժշտական դպրոցների երգչախմբերը:

Փառատոնին հնչեցին բացառապես հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ: Նախորդ երկու համերգներին ներկայացվել էր շուրջ երկու տասնյակ խմբերգեր, ավելին, բացման հանդիսավոր արարողությանը հնչել է նաև Կարա–Մուրզայի դաշնամուրային փոխադրումներից՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռնելով երաժշտասեր հանրությանը ծանոթանալու նաև Կարա–Մուրզայի արվեստի լայն շրջանակին: Փառատոնն առանձնանում է նաև նրանով, որ բացի արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերից, առանձին համերգային օրով մասնակցել են նաեւ հանրակրթական դպրոցների երգչախմբեր:

Լուսանկարներն այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով