ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Այսօր՝ ապրիլի 18-ին, Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանում տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի հանդիպումը, որին ներկա էր նաև խմբավար Գրիգոր Հարությունյանը։

Հանդիպման նպատակը ՀԿՄ կողմից կազմակերպած Քրիսափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված համահայկական խմբերգային փառատոնի ազդարարումն էր։

Նավասարդ Սրբազանի օրհնությունը ստանալուց հետո ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը և խմբավար Գրիգոր Հարությունյանը Սրբազանին ներկայացրին փառատոնի ընթացակարգը և նպատակը, այն է՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրայնացումը և տարածումը։ Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան արվեստի, երաժշտական և հանրակրթական դպրոցների երգչախմբերը։

Սրբազան Հայրը հավանության արժանացրեց նախագիծը՝ իր օրհնությունը բաշխելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին։ Լիահույս ենք, որ ՀԿՄ և Արարատյան Հայրապետական Թեմի համագործակցությունը կտա իր բեղմնավոր արգասիքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով