
Ապրիլի 26-ին, ժամը 19։30-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի կունենա համերգ «ԵՐԳԵՀՈՆ. ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՍԻՄՖՈՆԻԿ»։
Կատարում է Կոնստանտին Վոլոստնովը (www.volostnov.ru)։
Կոնստանտին Վոլոստնովն առաջին անգամ հանդես կգա բացառապես մենահամերգով և կներկայացնի 20-21-րդ դարերի ռոմանտիկ ստեղծագործություններ։ Համերգի ընթացքում տեղի կունենա երկու համաշխարհային պրեմիերա՝ ՀԿՄ անդամ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք պիես երգեհոնի համար» (2021 թ.) և Արման Ղուշչյանի «Երգեհոնային պատարագից» երկու հատված (2022 թ.):
Հատկանշական է, որ Կոմպոզիտորների միության երգեհոնը Հայաստանի ամենամեծ աշխատող գործիքն է։ Հենց այս գործիքն է, որ հնարավորություն է տալիս առավել հուսալիորեն կատարել ռոմանտիկ երաժշտություն, ինչպես նաև երգեհոնային ռոմանտիզմի և էքսպրեսիոնիզմի ժամանակաշրջանի ստեղծագործություններ։
Ապրիլի 26-ի ծրագրի զգալի մասը վերաբերում է այս դարաշրջաններին՝ ֆրանսիացի երգեհոնահարներ Շառլ-Մարի Վիդորը (1844-1937), Օլիվյե Մեսիան (1908-1992) և գերմանացի երգեհոնահար էքսպրեսիոնիստ Մաքս Ռեգերը (1873-1916), որոնք նշում են 150-ամյակը: Վերջինիս ոճի վրա է հենվել բազմաթիվ առումներով ականավոր պոլիֆոնիստ, կոմպոզիտոր, հայ և ռուսական երաժշտական արվեստի համար հավասարապես արժեք ներկայացնող, Խրիստոֆոր Կուշնարյովը (1890-1960): Նրա վիրտուոզ և դրամատիկ Պասակալիան և Ֆուգան ռուսական երգեհոնային երաժշտության եզակի օրինակներից են։ Համերգին կհնչեն նաև կոմպոզիտոր Ալեքսանդր Փիրումովի (1930-1995) չորս պրելյուդները։ Փիրումովն իր մասնագիտական կարիերան սկսել է Երևանում, բայց բավականին երիտասարդ տարիքում տեղափոխվել է Մոսկվա՝ այնուամենայնիվ իր արվեստի մեջ միշտ պահպանելով հայրենի մշակույթի երանգավորում։
Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ
Հասցե՝ Դերենիկ Դեմիրճյան փող., 25 շենք
Ծրագրում՝
Շ.-Մ. Վիդոր – Ալեգրո (թիվ 6 սիմֆոնիայից)
Հ. Կուշնարյով – Պասակալիա և ֆուգա
Մ. Ռեգեր – Բենեդիկտուս օպուս 59
Ա. Փիրումով – Չորս պիես
Ա. Ղուշչյան – «Ամենակարող Հայր», «Երանի հոգով աղքատներին» (երգեհոնային պատարագից)*.
Ժ. Շահրիմանյան – Երեք պիես եգեհոնի համար (Լարգո-Վիվաչե-Լարգո)
Օ. Մեսսիան – «Ուրախության կորտեժ» («Տիրոջ Համբարձում» ցիկլից)
Կոնստանտին Վոլոստնով, երգեհոն
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դր․
Հեռ․ +374 60 276000
English
Русский
