
2023թ. ապրիլի 5-ին ՀԿՄ-ում տեղի ունեցավ ՀԿՄ երիտասարդական ֆորումի նիստը:
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ողջունեց և հաջողություն մաղթեց ՀԿՄ երիտասարդական ֆորումի նոր ձևավորված խորհրդի անդամներին։
ՀԿՄ երիտասարդ ֆորումի ղեկավար Լիլիթ Արտեմյանը շնորհակալություն հայտնեց Արամ Սաթյանին նիստին ներկա գտնվելու և երիտասարդներին խրախուսելու համար։ Ինչպես նաև ներկայացրեց ՀԿՄ երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին, շնորհակալություն հայտնեց խորհրդում ընդգրկվելու համար և մաղթեց միասնական արդյունավետ աշխատանք։ Լիլիթ Արտեմյանը կարևորեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգներին երիտասարդ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների ընդգրկվածությունը և շնորհակալություն հայտնեց Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին ՀԿՄ երիտասարդական ֆորումի հետ համագործակցելու և երիտասարդներին այդպիսի բացառիկ հնարավորություն ընձեռելու համար։
Լսեցին. –
14-րդ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացման համերգին հնչած երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին։
ՀԿՄ երիտասարդական ֆորումի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր համագործակցության մասին։
ՀԿՄ երիտասարդական ֆորումի վերանվանման անհրաժեշտության մասին։
ՀԿՄ երիտասարդական ֆորումի հետագա գործունեության ուղղությունների մասին։
Որոշեցին. –
Պարգևատրել Սերգեյ Սմբատյանին Հայաստանի կոմպոզիտորների միության շնորհակալագրով։
Ներկայացնել ստեղծագործություններ ՀԿՄ երիտասարդական ֆորումի հետ համագործակցող պետական կոլեկտիվներին։
Վերանվանել ՀԿՄ երիտասարդական ֆորումը։
Հստակեցնել ՀԿՄ երիտասարդական ֆորումի հետագա ծրագրերի ժամանակացույցը։
English
Русский
