ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ՝ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ 1-ին ՆԻՍՏԸ

2023թ. ապրիլի 4-ին ՀԿՄ-ում տեղի ունեցավ ՀԿՄ երաժշտագիտական մասնաճյուղի նիստը:

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ներկայացրեց ՀԿՄ երաժշտագիտական մասնաճյուղի նորընտիր ղեկավարին՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Ա. Սաթյանը կարևորեց երաժշտագետների դերը ինչպես ՀԿՄ, այնպես էլ հանրապետության երաժշտական կյանքում և հաջողություն մաղթեց մասնաճյուղի աշխատանքներին:

Պրոֆեսոր Ա. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց Արամ Սաթյանին և ՀԿՄ վարչությանը՝ վստահության համար:

Լսեցին. –

ՀԿՄ երաժշտագիտական մասնաճյուղի հետագա գործունեության հիմնական ուղղությունների մասին:

ՀԿՄ երաժշտագիտական մասնաճյուղի՝ 2023թ. առաջին կիսամյակում նախատեսվող միջոցառումների մասին:

Որոշեցին. –

ՀԿՄ երաժշտագիտական մասնաճյուղի աշխատանքները ծավալել հետևյալ կարևոր ուղղություններով՝

Գիտական գործունեություն՝ գիտական հետազոտությունների իրականացում և գիտական միջոցառումների կազմակերպում՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ:

Երաժշտական քննադատություն:

2023թ. հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ գումարել «Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտական կոնֆերանսը՝ նվիրված կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին:

2023թ. հունիսի 27-28-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ գումարել «ՀՀ ԳԱԱ – 80. Հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները՝ Քրիստափոր Քուշնարյան» գիտական երկօրյա կոնֆերանսը:

Ապահովել երաժշտագետների ներգրավվածությունը ՀԿՄ կազմակերպած համերգներին՝ ներածական խոսքի տեսքով:

Ապահովել երաժշտագետների կողմից ՀԿՄ կազմակերպած համերգների և այլ միջոցառումների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով