
«Արս լունգա» դուետի նախաձեռնությամբ թողարկվել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը, որը բաղկացած է 12 ձայնասկավառակից և ընդգրկում է հայ կոմպոզիտորների կողմից գրված 41 դաշնամուրային տրիո, այդ թվում` ՀԿՄ անդամներ.
Սոֆա Ազնաուրյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Վարդան Աճեմյանի, Կարեն Անանյանի, Վահրամ Բաբայանի, Դավիթ Բալասանյանի, Նարինե Զարիֆյանի, Արեգ Լուսինյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի, Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Գեղունի Չթչյանի, Արմեն Սմբատյանի, Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունները:
Նախագծի այս մասի իրականացմանը մասնակցել են Հայաստանում և արտերկրում բնակվող 19 հայ ջութակահար:
Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար:
Լուսանկարը՝ ասուլիս-շնորհանդեսից:
English
Русский
