
Բարեկարգման հրատապ ծրագրերում Հայաստանի կոմպոզիտորների տան խնդրահարույց հատվածները ընդգրկելու, ինչպես նաև մշակութային տարբեր ծրագրերով համագործակցելու նպատակով՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունում էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին:
Միության շենքի հարակից տարածքը անբարեկարգ վիճակում է գտնվում, տարիներ շարունակ այդ տարածքը զուրկ է արտաքին լուսավորությունից: Ժամանակ առ ժամանակ փոքր քայլերով արված աշխատանքների արդյունքը տեսանելի է եղել, սակայն խնդիրները պահանջում են համալիր լուծում, որի տարբերակները տեղում փորձեցին գտնել վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ում հրավերով և իրականացվեց շրջայցը:
Խնդիրներին տեղում ծանոթանալուց հետո՝ երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ուժերը համատեղելու և առկա խնդիրներին հնարավորիս արագ լուծում տալու համար:
English
Русский
