2 ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԼԵՎՈՆ ՉԱՈՒՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԱՄՆ Փրովիդենս և Արլինգտոն քաղաքներում մարտի 11-ին և 12-ին կայացավ հայ երաժշտության 2 համերգ՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԼԵՎՈՆ ՉԱՈՒՇՅԱՆԻ հիշատակին:

Համերգներն իրականացան Հայաստանի կոմպոզիտորների միության, Ամարաս մշակութային դաշինքի և Սուրբ Սահակ և Մեսրոպ հայկական եկեղեցու մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Համերգին մասնակցում էին`

Անահիտ Չաուշյանը (դաշնամուր), Քնարիկ Ներկարարյանը (սոպրանո) և Լևոն Հովսեփյանը (դաշնամուր):

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակվոր գործիչ, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը:

Ծրագրում հնչել են.

Կոմիտասի, Գեղունի Չթչյանի, Լևոն Չաուշյանի, Արամ Սաթյանի, Գայանե Չեբոտարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Մարտին Վարդազարյանի և Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով