
Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համերգասրահը շահագործման է հանձնվել 1984 թ. հունվարի 28-ին: Նախագծով նախատեսված էր կառուցել սպորտային դահլիճ՝ 320 000 ռուբլի նախահաշվով: Սակայն Էդվարդ Միրզոյանի հնարամիտ քայլի շնորհիվ 1970 թվականի դեկտեմբերին նախագիծը վերանայվում է՝ դառնալով համերգային-սպորտային դահլիճ՝ 3 000 000 ռուբլի ֆինանսավորմամբ:
Համերգասրահի բացմանը ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից, ինչպես նաև Տիխոն Խրեննիկովի դաշնամուրային թիվ 3-րդ կոնցերտը՝ հենց հեղինակի կատարմամբ:
Համերգը ղեկավարել է դիրիժոր Վալերի Գերգիևը:
Համերգասրահի ճարտարապետը Էդուարդ Ալթունյանն է, իսկ ահա առաստաղի ձևի մտահղացման հեղինակը հենց Էդվարդ Միրզոյանն է:
Համերգասրահի ընդհանուր հանդիսականների թիվը կազմում է 457:
____________________________
Հենց այս համերգասրահում էլ տեղի կունենա Միրզոյանական մրցույթի երկրորդ փուլն ու գալա համերգը:
Մայիսի 12-ից 14-ը մրցույթի մասնակիցները կհանգրվանեն պատմական հարուստ ավանդույթներ ունեցող Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:
English
Русский
