
60 տարի առաջ՝ 1963 թվականի մայիսին Դիլիջանում բացվեց տարածաշրջանում իր տեսակով եզակի՝ կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որի համալիրում ներառված էր ընդհամենը 12 քոթեջ: Շինարարության մեկնարկը տրվեց 1961 թ.-ին: Նախագծի սկզբնական արժեքը հաստատվել էր 215 000 ռուբլի, որը, սակայն, Էդվարդ Միրզոյանի շնորհիվ 2 տարվա ընթացքում դարձավ 6 000 000 ռուբլի (նոր գումարով): Հետագայում կառուցվեց ևս 13 քոթեջ (ընդհանուր՝ 25), համալիրն ունեցավ Հյուրատուն, բաց լողավազան: Դե իսկ ավելի ուշ կառուցվեց ստեղծագործական տան զարդը՝ Լ.Վ.Բեթհովենի անվան համերգասրահը, որի մասին կներկայացնենք հաջորդիվ:
Համալիրը, որի ճարտարապետը Էդուարդ Ալթունյանն է, 2013 թվականից կրում է իր հիմնադրի՝ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը:
Հենց այստեղ էլ կանցկացվի Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթի երկրորդ հատվածը: Մայիսի 12-ից 14-ը մասնակիցները կհանգրվանեն պատմական հարուստ ավանդույթներ ունեցող ստեղծագործական տանը, որտեղ տեղի կունենա մրցույթի երկրորդ փուլը և գալա համերգը:
English
Русский
