
Հարգելի՛ գործընկերներ.
Անցնող տարին մեզ համար լի էր բազմաթիվ հիշարժան պահերով, քանի որ տոնում էինք մեր միության 90-ամյակը: Ողջ տարվա ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ համերգներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, համերգային շրջագայություններ դեպի ՀՀ սահմանամերձ մարզեր և Արցախ, կատարվեցին մի շարք վերանորոգման աշխատանքներ ինչպես ՀԿՄ վարչական շենքում, այնպես էլ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Մի ամբողջ տարի լցվեց կոմպոզիտորական գեղեցիկ գույներով, սակայն, ցավոք մեր ուրախությունը չի կարող լիարժեք լինել, երբ գիտակցում ենք, որ մեզնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Արցախում, մեր հայրենակիցները գտնվում են շրջափակման մեջ, իսկ ՀՀ արևելյան սահմանը մշտպես ենթարկվում է հարձակումների ադրբեջանական ղեկավարության ստոր վարքագծի պատճառով: Մենք մեր աղոթքներն ենք ուղղում առ Աստված, որ գալիք տարի մեր երկրի, մեր ազգի համար լինի խաղաղության տարի: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի Արցախի ողջ հայությանը, մեր հայրենակիցներին, հավատով, որ քաղաքակիրթ աշխարհը ի վերջո ականջալուր կլինի մեր պահանջատիրությանը և կդատապարտի ադրբեջանական ագրեսիան: Սակայն առաջին հերթին մեր միասնականությունն է, որի շնորհիվ կբացվի մեր Երկրի վաղվա լուսավոր օրը: Ուստի մաղթում եմ լինենք էլ ավել միասնական, ուժեղ, մաղթում նաև նոր ստեղծագործական վերելքներ, և թող Աստծո օրհնությամբ խաղաղություն հաստատվի մեր երկրում:
English
Русский
