ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին և 2-ին ԿԳՈՒՄԱՐՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ XV ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Դեկտեմբերի 1-ին և 2-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նիստերի սրահում (հասցեն` Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24 գ) կգումարվի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական XV նստաշրջանը, որը նվիրվում է Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) հիմնադրման 90-ամյա հոբելյանին:

Նստաշրջանի աշխատանքներին կարելի է հետևել նաև հեռավար ձևաչափով, հետևյալ հղումով

 

ԾՐԱԳԻՐ

ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ

1 դեկտեմբերի, հինգշաբթի (11.00-13.00)

Բացման խոսք`

պրոֆեսոր Աննա ԱՍԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն

Ողջույնի խոսք՝

ակադեմիկոս Յուրի ՍՈՒՎԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար

Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար

Արամ ՍԱԹՅԱՆ

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ

Զեկուցումներ`

  1. Մարտին Հարությունյան (արվ. թեկն., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Դիզայնի զարգացումը Սենտ Էտիենում:
  2. Անուշ Ասլիբեկյան (արվ. թեկն., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Համազգային թատրոնի թատերականացված ընթերցումները որպես խաղացանկային նոր երևույթ և հայեցակարգ:
  3. Դավիթ Նահատակյան (ճարտ. թեկն., ՃՇՀԱՀ) – Պատմական Անիի շրջանի Կարմիր վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու ճարտարապետական շերտագրական ուսումնասիրությունները:
  4. Լիլիթ Արտեմյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի ստեղծագործական դիմանկարը:
  5. Էդգար Գյանջումյան (Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոց) – Երաժշտական կրթության դերը երեխաների և դեռահասների կրեատիվության զարգացման հարցում:

ՆԻՍՏ I (13.30-15.30)

Համանախագահներ` արվ. թեկն. Մ. Մկրտչյան, արվ. թեկն. Մ. Հարությունյան

  1. Հռիփսիմե Վարդանյան (արվ. թեկն., ԵՊՀ) – Ռեալիզմը Ռուբեն Արուտչյանի ստեղծագործություններում:
  2. Լիլիթ Հակոբյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Նիկոլ Գալանտերյանի մանկական օպերաները:
  3. Անի Մարգարյան (Չինաստան) – Չինական թեմաներով նատյուրմորտի ժանրը Հովսեփ Փուշմանի արվեստում:
  4. Մանե Մկրտչյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – «Լուսաբաց» գրական-գեղարվեստական ժողովածուի նկարչական բաժինը:
  5. Սուսաննա Բրիկյան (ԵԹԿՊԻ) – Դերասանուհի Սաթենիկ Ադամյանը:
  6. Ռուզաննա Միքայելյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Հայաստանի կինոթատրոնների դիզայնը 1960-1970 թթ.:

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՋԱԽԸ.

ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ

ՀԱՄԵՐԳ`

ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 55-ԱՄՅԱԿԻՆ

1 դեկտեմբերի, հինգշաբթի (Առնո Բաբաջանյան համերգասրահ (հասցեն՝ Աբովյան 2), 19.00

Ներածական խոսք՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի:

Համերգին կմասնակցեն՝

«ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)

Ավանդական երգի-պարի

«ԿԱՐԻն» (գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, երգուսույց` Անի Հակոբյան)

«ՆՈՒԲԱՐ» (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան)

«ԾՈՎԱԿ» (գեղարվեստական ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, երգուսույց` Անուշ Բալբաբյան) խմբերը:

Միջոցառումը կվարի ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող Անի Հակոբյանը

2 դեկտեմբերի, ուրբաթ

ՆԻՍՏ II ա (11.00-13.00)

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նիստերի սրահ

Համանախագահներ` արվ. թեկն. Լ.Արտեմյան, արվ. թեկն. Մ.Քամալյան

  1. Մարգարիտա Քամալյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) –Էդգար Շահինի ստեղծագործությունը «Անահիտ» հանդեսի էջերում:
  2. Անի Հակոբյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Օրորը ժամանակակից հայ ընտանիքում:
  3. Арсен Амбарцумов (канд. искусствоведения, Институт искусств НАН РА) – Порождающая грамматика Ноама Хомского и некоторые особенности строения кинопроизведения.
  4. Նարե Նադարյան (արվ. թեկն., ՃՇՀԱՀ) – Սասունցի Դավթի կերպարը Արտաշես Հովսեփյանի արվեստում:
  5. Գայանե Ամիրաղյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Վարդան Սարգսյանի դիտարկումները Կոմիտասի «Պատարագի» մասին:
  6. Արեգ Հասրաթյան (ճարտ. թեկն., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Սուրբ Հռիփսիմե տաճարի վաղմիջնադարյան հորինվածքի վերակազմությունը:
  7. Մարի Աբրահամյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Ստեփան Աղաջանյանի հոր և մոր դիմանկարները:

ՆԻՍՏ II բ (13.30-15.30)

Համանախագահներ` արվ. թեկն. Մ.Կիրակոսյան, ճարտ. թեկն. Դ.Նահատակյան

  1. Մերի Կիրակոսյան (արվ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Կերպարվեստի հարցերը 1950 թվականի «Գեղունի» հանդեսի էջերում:
  2. Հրանտ Հովսեփյան (ճարտ. թեկն., ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Երևանի Կարմիր կամրջի վերակազմությունն ու վերականգնման խնդիրները:
  3. Շուշանիկ Մուրադյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Դիմանկարը Արա Բեքարյանի ստեղծագործության մեջ:
  4. Գայանե Պողոսյան (արվ. թեկն., ՀԳՊԱ) – Սրբանկարչության խորհրդանշական պատկերների ժամանակակից միտումները Հայկ Ազարյանի արվեստում:
  5. Գոհար Կարապետյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Էդուարդ Հայրապետյանի դաշնամուրային կվարտետը:
  6. Արմինե Պետրոսյան (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ) – Հմայակ Հակոբյանի ինքնադիմանկարները որպես ինքնաարտահայտում:
  7. Շուշանիկ Զոհրաբյան (արվ. թեկն., Ֆրանսիա) – “Պապիե-մաշե” ստեղծագործությունները Րաֆֆի Սարկիսյանի արվեստում:

ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՓԱԿՈՒՄ

Արդյունքների ամփոփում՝

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն,

արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աննա ԱՍԱՏՐՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով