
Նիստին ներկա էին.
Արամ Սաթյանը (Վարչության նախագահ)
Աննա Ասատրյանը
Լիլիթ Արտեմյանը
Ստեփան Բաբաթորոսյանը
Ավետիս Բերբերյանը
Աննա Գարսոյանը
Երվանդ Երզնկյանը
Լիլիթ Երնջակյանը
Նարինե Զարիֆյանը
Արփինե Կալինինան
Աշոտ Ղազարյանը
Էդմոնդ Մակարյանը
Նիստը արձանագրում էր Տիգրան Համբարյանը։
Նորընտիր Վարչության միաձայն քվեարկությամբ ՀԿՄ փոխնախագահ ընտրվեց Ավետիս Բերբերյանը։
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ներկայացրեց հետևյալ առաջարկները․
- Ընդլայնել Է․Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի ձևաչափը․ դարձնել այն միջազգային, և անցկացնել Դիլիջանի ստեղծագործական տանը։
- 2023 թ․-ի հունիսին անցկացնել Կամերային երաժշտության փառատոն ԱՄՆ-ի Բոսթոն, Փրովիդենս և Նյու Յորք քաղաքներում։
- 2023 թ․-ի հոկտեմբերին անցկացնել ջազ-փառատոն (Global Jazz Fest), որից 2 օր անցկացնել Դիլիջանի ստեղծագործական տանը (Հայաստան կժամանեն շուրջ 60 երկրից):
- ՀԿՄ կազմակերպած փառատոններին մասնակցող կոմպոզիտորները իրենց ստեղծագործությունների համար ստանան հոնորար (միմիայն պրեմիերաների դեպքում)։ Սիմֆոնիկ կազմի համար, նախնական 100․000, իսկ կամերային կազմի՝ 50․000 դրամի չափով։
- ՀԿՄ կազմակերպած փառատոններին մասնակցող կոմպոզիտորների ստեղծագործությունները անցնեն որակավորման փուլ․ ընտրվեն առավել հաջողվածները։
- Դիլիջանի ստեղծագործական տանը հանգստանալու ընթացքում նոր ստեղծագործություն գրելու և այն պարտիտուրով ներկայացնելու դեպքում, ՀԿՄ անդամները ստանան հնարավորություն հանգստանալ կամ զեղջված գներով, կամ անվճար։
Ավետիս Բերբերյանը առաջարկեց․
- Բարձրացնել Վարչության կարգավիճակը, որպես կառավարող մարմին․ ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի, կխմբագրի ՀԿՄ կանոնադրությունը և կներկայացնի Վարչությանը։
- Վարչության նիստերը անցկացնել ավելի հաճախ՝ 1,5 կամ 1 ամիս հաճախականությամբ, միառժամանակ հաշվի առնելով հրատապ նիստեր անցկացնելու անհրաժեշտությունը։
- Վարչության այն անդամները, ովքեր 3-5 անգամ չեն ներկայանում Վարչության նիստին՝ հեռացվեն Վարչության կազմից։
Աննա Աստարյանը առաջարկեց․
- Անցկացնել Ք․ Քուշնարյանի անվան գիտաժողով։
- Դիլիջանի ստեղծագործական տան պանսիոնատի մեկ սենյակ հատկացնել ԳԱԱ-յին՝ օրական 10․000 դրամով։
Ստեփան Բաբաթորոսյանը առաջարկեց․
- Անցկացնել Գ․ Եղիազարյանի անվան հոբելյանական գիտաժողով
Արփինե Կալինինան առաջարկեց․
- Է․ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթող ստեղծագործությունները հրատարակվեն։
Աշոտ Ղազարյանը առաջարկեց․
Օնլայն հարթակներում փնտրել միջազգային կոմպոզիտորական մրցույթներ և տեղադրել ՀԿՄ կայքում՝ հայերեն թարգմանված տարբերակով։ Այդ աշխատանքը, աշխատավարձի հավելյալ բարձրացումով տրվեց Տիգրան Համբարյանին։
English
Русский
