ՀԿՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ

2022 թ. հոկտեմբերի 30-ին կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության XVI Համագումարը: Նախ, Արամ Սաթյանը ողջունեց ներկաներին և առաջարկեց ընտրել Համագումարի նախագահին ներկա ՀԿՄ ամենամեծ անդամին՝ Մարտին Վարդազարյանին (Արմեն Բուդաղյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր). Նախագահությունը ձևավորվեց հետևյալ կազմով.

Մարտին Վարդազարյան

Աննա Ասատրյան

Աշոտ Ղազարյան

Նախագահող Մարտին Վարդազարյանը ներկայացրեց ընտրության ընթացակարգը, ապա խոսքը փոխանցեց Համագումարին ներկա գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, ով իր ողջույնները հղեց ներկաներին: Համագումարը մեկնարկեց Արամ Սաթյանի հաշվետվությամբ, ով ներկայացրեց նախորդ 5 տարիների միության գործունեությունը, ապա ելույթ ունեցավ միության Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արթուր Միտինյանը: Վերջինս էլ ներկայացրեց միության ֆինանսական հաշվետվություն:

Հաջորդիվ միության նախագահի թեկնածուների ելույթներն էին. առաջինը ելույթ ունեցավ Ավետիս Բերբերյանը, ով հայտնեց, որ լինելով «Գալա Արտ» ցուցասրահի տնօրեն, օրեր առաջ ստացել է նոր համագործակցության առաջարկ, և ելնելով սպասվող ծանրաբեռնվածությունից, ինքնաբացարկ հայտարարեց: Հաջորդիվ ելույթ ունեցան Արամ Հովհաննիսյանը և Արամ Սաթյանը, ովքեր ներկայացրեցին իրենց տեսալականը միության հետագա զարգացման վերաբերյալ: Ընդմիջումից հետո կարճ հաշվետվությունների տեսքով հանդես եկան ՀԿՄ Երիտասարդական Ֆորումի ղեկավար Լիլիթ Արտեմյանը և Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան ղեկավար Դավիթ Դավթյանը: Ելույթներով հանդես եկան նաև Աննա Ասատրյանը, Երվանդ Երկանյանը, Դավիթ Բալասանյանը, Էդմոնդ Մակարյանը, Հովհաննես Մանուկյանը, Սվետլանա Սարգասյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Ստեփան Ռոստոմյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Անտոնյանը, Արփինե Կալինինան, Տիգրան Մանսուրյանը և այլոք: Ապա մեկնարկեց ընտրությունը. Նախ նախագահությունը առաջարկեց Հաշվիչ հանձնաժողովի կազմը. Սերգեյ Ումրոյան, Գևորգ Հովհաննիսյան, Էդգար Գյանջումյան, որը հաստատվեց ներկաների կողմից: Ընտրությանը իրավունք էին ստացել մասնակցելու ՀԿՄ 90 անդամ (81 ներկա էին, ևս 9 ՀԿՄ անդամ կատարել էին իրենց ընտրությունը Համագումարից 1 օր առաջ՝ ՀԿՄ Վարչության հատուկ որոշմամբ): Երկու թեկնածուների՝ Արամ Սաթյանի և Արամ Հովհաննիսյանի ձայները բաշվեցին հետևյալ կերպ.

Արամ Սաթյան – 56 ձայն,

Արամ Հովհաննիսյան – 30 ձայն

4 քվեաթերթիկ համարվեց անվավեր

Վերընտրված Արամ Սաթյանն իր շնորահակալական խոսքից բացի հենց միանգամից առաջ քաշեց Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի երբեք չվաճառելու հարցը, ոչ որևէ ղեկավարի, ոչ որևէ վարչության որոշմամբ, եթե այդ հարցին կողմ չքվեարկեն միության բոլոր անդամների 90 տոկոսից ավելը, ինչը հաստատվեց ներկաների կողմից, որն էլ և տեղ կգտնի խմբագրվող կանոնադրությունում:

Համագումարը նաև հաստատեց ՀԿՄ հաջորդ Վարչության կազմը. Այն բաղկացած կլինի 18 անդամից և նախագահից, որոնցից յուրաքանչյուրը կունենա 1 ձայնի իրավունք.

Սաթյան Արամ (Վարչության նախագահ)

1.Ասատրյան Աննա

2.Անտոնյան Ռուբեն

3.Արտեմյան Լիլիթ

4.Արևշատյան Աննա

5.Բաբաթորոսյան Ստեփան

6.Բերբերյան Ավետիս

7.Գարսոյան Աննա

8.Գյանջումյան Էդգար

9.Երզնկյան Երվանդ

10.Երնջակյան Լիլիթ

11.Զարիֆյան Նարինե

12.Կալինինա Արփինե

13.Հովհաննիսյան Արամ

14.Ղազարյան Աշոտ

15.Մակարյան Էդմոնդ

16.Շագոյան Գոհար

17.Շառաֆյան Վաչե

18.Ումրոյան Սերգեյ

Համագումարին հաստատվեց նաև Վերստուգիչ հանձնաժողովի կազմը.

Գալստյան Յուրա

Միտինյան Արթուր

Շահրիմանյան Ժիրայր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով