Կոմպոզիտորների Միության անդամ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի համար 2014 թվականի ավարտը հաղթանակներով լի էր: “21-րդ դարի կոմպոզիտորներ” մրցույթում, որը կայացել է Կալուգայում, 87 մասնակցիների միջև Սոֆյա Միքայելյանն արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակի: Այդ մրցությում հեղինակը ներկայացրել է ստեղծագործություն ֆլեյտայի, ուդի, դափի և դաշնամուրի համար:
Սանկտ Պետերբուրգում կայացած “Խմբերգային լաբորատորիա” մրցույթի ժամանակ էլ կոմպոզիտորը ստացել է հատուկ մրցանակ՝ հայրենասիրական թեմայով “Մայր Հայաստան” ստեղծագործության համար: Այս նույն մրցույթում հեղինակը պարգևատրվել է նաև դիպլոմով “Գյուղական պար” (մանկական երգչախումբ, հարվածայիններ) ստեղծագործության համար:
English
Русский
