ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԿԵՐՏԱԾ ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Երկու օր շարունակ՝ դեկտեմբերի 27-ին և 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում հայկական կինոերաժշտության տոն էր: Ունենալով արդեն փորձ նմանօրինակ նախագիծ իրականացնելու՝ Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբն այս անգամ երաժշտասեր հանրությանը ներկայացրեց ոչ թե հայտնի հոլիվուդյան ֆիլմերի ոչ պակաս հայտնի երաժշտությունները, այլև մեր ԱԶԳԱՅԻՆԸ՝ մեր սեփական արտադրության ֆիլմերի բացառիկ “գոհարները”: Եվ պատահական չէ, որ հանդիսատեսը ջերմորեն ընդունեց այս նախագիծը:  Երիտասարդականն էլ  փորձել էր հնարավորինս ներկայացնել հայկական արտադրության լավագույն ֆիլմերի երաժշտությունները: Իհարկե, հնարավոր չէր ամենը ներկայացնել, բայց և այնպես, մոտ երկու ժամվա համերգային ծրագրի շրջանակներում հնչեցին Ա. Խաչատրյանի, Էդգար Հովհանիսյանի, Առնո Բաբաջանյանի Արտեմի Այվազյանի, Էդվարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի, Յուրի Հարությունյանի, Մարտին Վարդազարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլոց կողմից գրված փառահեղ կինոերաժշտությունները. իսկ մեծ էկրաններին ցուցադրվող ֆիլմերից հատվածներն ամբողջական դարձրեցին “Հայֆիլմ” Non-stop ծրագիրը:

Կոմպոզիտորներ, որոնք մեր երաժշտարվեստում իրենց ուրույն հետքն են թողել ու դարձել հայկական կինոարտադրության անբաժան ու առանցքային դրոշակակիրները:

Համերգներին մասնակցեցին երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Անդրեն, Արամոն, Մհերն ու Հասմիկ Թորոսյանը: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի (ՀՊԵՆ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով