“Հովիվի երգը” կարճամետրաժ-վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է տարեսկզբին՝ Կրակովի կինոփառատոնին, հայ-լեհական համատեղ առաջին արտադրությունն է: Ռեժիսորն է Վահրամ Մխիթարյանը, իսկ երաժշտությունը վստահվել է երիտասարդ հայ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանին: Եվ ահա, դեկտեմբերին կայացած “Զուբրովկա” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի ընթացքում ֆիլմը ստացել է հատուկ մրցանակ՝ լավագույն կինոերաժտության անվանակարգում:
Այդ ֆիլմում հնչում է սոլո բլուլ, որը կատարում է Հայկ Կարապետյանը: Ֆիլմի հնչյունային ռեժիսորն էլ երիտասարդ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն է:
Հավելենք միայն, որ ֆիլմն ընդգրվել է Լեհաստանի այս տարվա 8 լավագույն կարճամետրաժ ֆիլմերի ցանկում ու ներառվել վավերագրական ֆիլմերի խտասկավառակում:
English
Русский
