ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ Ա. ՍԱԹՈՒՆՑԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ՝ ԲՈՍՏՈՆԻ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Օրեր առաջ Բոստոնի Սուրբ Երրորդություն Հայկական Առաքելական Եկեղեցում կայացավ մեծ համերգ` նվիրված Սուրբ Ծննդյանը: Հանրաճանաչ “Երևան” երգչախումբը և նվագախումբը հանդես եկավ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ: Այս տարվա համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 145-ամյակին, և Արամ Սաթունցի-100 ամյակին: Համերգին, որպես պատվավոր հյուր, ներկա էր Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը: Միջազգային մրցույթների դափնեկիր,երգչուհի Նարինե Օջախյանի կատարմամբ ԱՄՆ-ում առաջին անգամ հնչեց Ա. Սաթյանի “Ավե Մարիա” ստեղծագործությունը: Կատարվեցին նաև հայկական շարականներ և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: “Երևան” երգչախումբ – նվագախումբը իր շուրջ 50 տարվա գործունեության ընթացքում միշտ կարևորել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը: Իր ողջույնի խոսքում Արամ Սաթյանը բարձր գնահատեց Բոստոնի “Երևան” երգչախումբ – նվագախմբի երկարամյա բեղմնավոր գործնեությունը հայկական երգարվեստը սփյուռքում տարածելու գործում: Նա նաև նշեց հատկապես հայ կոմպոզիտորների ստեղծագործական կապի մասին, որի շնորհիվ բազմաթիվ ստեղծագործություններ առաջին անգամ հնչել են երգչախմբի կատարմամաբ: Հայաստանի կոմպոզիտորների միության անունից Արամ Սաթյանը պատվո ուղերծ հանձնեց երգչախումբ – նվագախմբին և նրա ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանին: Սուրբ Ծննդյան նվիրված համերգը, որին ներկա գտնվեցին պաշտոնյա անձեր,դիվանագետներ, հոգևորականներ և բազմաթիվ ունկնդիրներ, ունեցավ բացառիկ հաջողություն և դարձավ կարևոր մշակութային իրադաձություն Բոստոնի և ԱՄՆ Արևելյան շրջանի մշակույթային կյանքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով