Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների համերգը: ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում արդեն կայացել են Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ 2 համերգներ՝ Բոսթոնում և Պրովիդենսում: Համերգների գեղարվեստական ղեկավարն է եղել ԿՄ Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը: Եվ ահա, կոմպոզիտորի ղեկավարությամբ երրորդ համերգը կկայանա Նյու-Յորքում՝ Հայկական կենտրոնում: «Հայկական կամերային երաժշտություն» խորագրով համերգին կհնչեն Ս. Ալեքսանյանի, Վ. Բաբայանի, Ա. Գարսոյանի, Ա. Ղազարյանի, Ա. Կոստանյանի, Է. Մակարյանի, Ռ. Մավիսակալյանի, Ս. Միքայելյանի, Կ. Պետրոսյանի, Է. Սադոյանի, Ա. Սաթյանի, Ս. Սուքիասյանի, Ն. Զարիֆյանի ստեղծագործություններից:
English
Русский
