ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի «Համերգ ճեմասրահում» նախագծի և “Հայ կամերային երաժշտության անթոլոգիա” ծրագրի շրջանակներում տեղի կունենա համերգ: “Արս լունգա” դուետի (ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ Արամ Թալալյան (թավջութակ) և Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր)) և ջութակահարներ՝Մերի Մարգարյանի և Լուսինե Հարությունյանի կատարմամբ կհնչեն 2014թ.-ի հայ հոբելյար կոմպոզիտորների ստեղծագործությունները. դուետներ գրված թավջութակի և դաշնամուրի համար և տրիոներ՝ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար:

Այս տարվա հոբելյարներն են՝

Կոմիտաս (145)

Վլադիլեն Բալյան (90)

Ավետ Տերտերյան (85)

Գեղունի Չթչյան (85)

Տիգրան Մանսուրյան (75)

Էդուարդ Հայրապետյան (65)

Արմեն Սմբատյան (60):

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից:

«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի 1-ին մասում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայանգրել է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր ավարտուն տուփը (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկով:

Ներկայումս «Արս լունգա»-ն աշխատում է «Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա” ձայնագրությունների շարքի 2-րդ մասի իրագործման ուղղությամբ, որը կներկայացնի հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագերծություններ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար):

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Մուտքն ազատ է:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով