Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը, Դմիտրի Շոստակովիչ միջազգային ասոցիացիայի հետ համատեղ ներկայացնում է Հայ երաժշտության օրերը Փարիզում: Այս նախագծի ընթացքում տեղի կունենա ինչպես համերգաշար, այնպես էլ կոնֆերանսներ՝ նվիրված հայկական մշակույթին՝ մասնավորապես հայ երաժշտությանը: Փարիզի Դմիտրի Շոստակովիչի անվան կենտրոնում դեկտեմբերի 13-ին նախ տեղի կունենա Ավետ Տերտերյանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, ապա “Արամ” լարային քառյակը կհնչեցնի Կոմիտասի, Միրզոյանի, ինչպես նաև Շոստակովիչի ստեղծագործություններից: Դեկտեմբերի 14-ն ավելի հագեցած է լինելու. նախ կհնչի երաժշտություն՝ ֆլեյտայի և տավիղի համար գրված դուետներ, հետո տեղի կունենա համերգ-կոնֆերանս Էդուարդ Բարսեղյանի մասնակցությամբ: Ժամը 17:30-ին կկայանա դուդուկահար Արայիկ Բախտիկյանի սոլո համերգը, իսկ երեկոն կավարտվի ջութակի, ալտի և թավջութակի հնչյունների ներքո.կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:Այս նախագծի գեղարվեստական ղեկավարն է Սաթենիկ Սմբատյանը:

English
Русский
