Հարգելի Կոմպոզիտորներ:
2015 թվականին Ժողովածու կազմելու համար անհրաժեշտ են երգեր, որոնք նվիրված են մեր քաղաքամայր Երևանին: Ժանրային սահմանափակումներ չկան: Դրա համար անհրաժետ է Միության պաշտոնական էլ. հասցեին (composersunion@mail.ru) ուղարկել մեղեդին (առանց նվագակցության), խոսքերը (երկուսն էլ՝ ցանկալի է տպված) և չմոռանալ նշել նաև խոսքեր հեղինակի անուն ազգանունը:
Այս նախագծին կարող են մասնակցել նաև Միության ոչ անդամ երիտասարդ կոմպոզիտորները:
Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի դեկտեմբերի 20-ը:
English
Русский
