ԿՈՄԻՏԱՍ-145 ԵՎ ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑ-100. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 14-ին Բոստոնի Սուրբ Երրորդություն Հայկական Առաքելական Եկեղեցում կկայանա մեծ համերգ: Հանրաճանաչ “Երևան” երգչախումբը և նվագախումբը հանդես կգան կոմպոզիտոր, Կոմպոզիտորների Միության Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարուրյամբ: Այս համերգը նվիրված է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին, և Արամ Սաթունցի 100 -ամյակին:

Երեկոյին կմասնակցեն երգչուհիներ Նարինե Օջախյանը, Քեյթ Նորիգյանը/սոպրանո/ և դուդուկահար Դավիթ Գևորգյանը: Կհնչեն նաև հայկական շարականներ և Սուրբ Ծննդյան նվիրված ստեղծագործություններ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ:

“Երևան” երգչախումբ – նվագախումբն իր 50 տարվա գործնեության մեջ միշտ կարևորել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը: Սուրբ Ծննդյան նվիրված ամենամյա համերգները, որին ներկա են գտնվում բազմաթիվ երաժշտասերներ, միշտ ունենում է բացառիկ հաջողություն և դառնում է կարևոր մշակութային իրադաձություն Բոստոնի և ԱՄՆ Արևելյան շրջանի մշակույթային կյանքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով