Արամ Խաչատրյանի անվան 2 – րդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկո կանցկացվի անվանի կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի 90 և Գեղունի Չթչյանի 85- ամյա հոբելյանների առթիվ: Երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն- թանգարանում: Համերգի ընթացքում կհնչի կամերային երաժշտություն՝ Հայաստաի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերի կատարմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ կայացող համերգն անցկացվում է սեպտեմբերի 16 -ից դեկտեմբերի 4-ը: Այն ներառում է 16 համերգային երեկո:
English
Русский
