ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆԸ՝ ԹԵՔԵՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Նոյեմբերի 22-ին ամփոփվեցին Թեքեյան մշակութային միության մրցանակաբաշխության արդյունքները: 18-րդ անգամ կայացող այս մրցանակաբաշխության ժամանակ արվետսագետներին մրցանակներ են շնորհվել 4 անվանակարգերում. Գրականության ոլորտում «Վահան Թեքեյան» մրցանակը հանձնվել է Դավիթ Գասպարյանին` «Գուրգեն Մահարի» մենագրության համար, կերպարվեստի բնագավառում հանձնաժողովի ընտրությունը կանգ է առել «Ամառային օր» գեղանկարի վրա` հեղինակը Զաքար Խաչատրյանն է, իսկ մանկական ստեղծագործություններից հաղթել է «Ալիսը հրաշքների աշխարհում» ներկայացումը բեմադրած Լիլի Էլբակյանը:
Երաժշտության բնագավառում լավագույն է ճանաչվել Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ, ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Միստերիա» սիմֆոնիկ պոեմը, որի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Սիմֆոնիկ պոեմը հնչել է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Ինչպե՞ս է հոգին մերձենում մարմնին, ինչպե՞ս է առանձնանում մարմնից, ինչու՞ է նա հավիտենական, ու՞ր են գնում հոգիները մահից հետո և այլն.Այս փիլիսոփայական, կրոնական հարցերին է “անդրադարձել” կոմպոզիտորն իր այս ստեղծագործությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով