ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԳԱՐԵԳԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը նոյեմբերի 5-ին Կամերային երաժշտության տանը կազմակերպել էր հուշ-երեկո՝ նվիրված Գարեգին Գրիգորյանին: Ուղիղ 20 տարի է, ինչ կոմպոզիտորը մեզ հետ չէ, սակայն նրա երաժշտությունը  հենց այսօրվա թարմությամբ էլ շարունակում է հնչել ու գերել բազում երաժշտասերների ՝ իր նորարարական մոտեցումներով ու թարմ գույներով: Եվ հենց այսօր՝ նոյեմբերի 5-ին Կոմիտասի անունը կրող համերգասրահում հնչեցին հեղինակի կամերային ստեղծագործությունները. սոնատներ, մենանվագներ, դուետներ…Համերգը մեկնարկեց ջութակի մենանվագով, որին հաջորդեց երաժշտագետ Նոնա Ոսկանյանի ներածական խոսքը: Համերգային առաջին բաժինն ավարտվեց տրոմբոնի և երգեհոնի համար գրված ստեղծագործությամբ, որը հնչեց Արթուր Ադամյանի և Կարապետ Հարությունյանի կատարմամբ: Համերգին հնչեցին նաև կոմպոզիտորի մանկապատանեկան ու անսամբլային ստեղծագործություններից: Համերգի երկրորդ բաժնում հանդես եկան նաև ՀՀ Վաստակավոր Արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանն ու Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը:

Երեկոյին մասնակցում էին նաև Նարեկ Ավագյանը, Ռազմիկ Հովհաննիսյանը, Լուիզա Կոստանյանը, Քրիստինե Ադոնցը, Գարրի Քյոսայանը, Իզաբելլա Շահսուվարյանը, Գոռ Ղասաբյանը, Ջուլիետա Վարդանյանն, Արմինե Սողոմոնյանը, Գեորգի Ղասաբյանը:

Հավելենք միայն, որ համերիգն անց էր կացվում Գարեգին Գրիգորյանի եղբոր հովանու ներքո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով