Հայ Ժամանակակից երաժշտւթյան փառատոնի երկրորդ օրը սկսվեց Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի Ստեղծագործական բաժնի ուսանողների համերգով: Նունեն Երեմյանի Վարիացիաներ դաշնամուրի համար ստեղծագործությամբ էլ մեկնարկեց ուսանողական համերգը, որն անց էր կացվում Կոմպոզիտորների Միության դահլիճում: Արաշ Ազադին ,Գեղայր Խլղաթյանը, Բարդի Մինասյանն ու Արեգնազ Մարտիրոսյանն էլ համերգին ներկայացրեցին իրենց վոկալ ստեղծագործություններից համապատասխանաբար “Այս ովքե՞ր են”, “Ճանապարհ դեպի լույս” ,”Սփյուռքի հայության” և “Հիշու՞մ ես”: Հասմիկ Հակոբյանն էլ ներկայացրեց Թեմա վարիացիաներով դաշնամուրային ստեղծագործությունը, իսկ Աննա Զաքարյանը՝ “Մոզայկա” կոչվող դաշնամուրային ստեղծագործությունը: Վահագն Վարդանյանն էլ, ով մինչ այդ արդեն կատարել էր Նունե Երեմյանի ստեղծագործությունը, իր հերթին ներկայացրեց Ֆանտազիա գալարափողի և դաշնամուրի համար: Մարիա Ղուշյանից հնչեց Բագատելներ ֆլեյտայի և դաշնամուրի համար ստեղծագործությունը, իսկ համերգը եզրափակվեց Էլեն Յոլչյանի Դաշնամուրային շարքով:
Համերգին ելույթ ունեցան Վահագն Վարդանյանը, Ալլա Հարությունյանը, Լուսինե Խաչիկյանը, Լուիզա Երեմյանը, Հռիփսիմե Աղաքարյանը, Հասմիկ Հակոբյանը, Շուշանիկ Հովհաննիսյանը, Սյուզաննա Մարությանը, Իռեն Պիչիկյանը, Մարիա Ղուշչյանը, Հասմիկ Միրոյանը, Արեգնազ Մարտիրոսյանը, Գևորգ Հովհաննիսյանն ու Տիգրան Սարգսյանը:
Հավելենք, որ համերգին ներկայացված էին Լևոն Չաուշյանի, Վարդան Աճեմյանի Ստեփան Ռոստոմյանի, Արամ Սաթյանի, Աշոտ Զոհրաբյանի դասարանի ուսանողները:
Փառատոնի հաջորդ համերները նախատեսված են նոյեմբերի 1-ին և 2-ին ՝Կամերային երաժշտության տանը, իսկ նոյեմբերի 3-ին փակումը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգենրի մուտքն ազատ է:
Ֆոտոշարքն՝ այստեղ:
English
Русский
