Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը ներկայացնում է Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններից: Նախագծին ընդգրկված ստեղծագործությունների ընտրության պայմանն է եղել այն, որ ստեղծագործությունները պետք է գրված լինեն 2000 թվականից հետո: Իր տեսակով յուրահատուկ այս նախագիծը համախմբել է հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվներին. Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ, Հայաստանի Պետական Երիտասարդական, Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբեր, Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբ,ինչպես նաև մենակատարներ Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից, Շվեյցարիայից:Փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի մասնակցությամբ(գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), իսկ փակման արարողությունը դարձյալ կկայանա նույն համերգասրահում՝ նոյեմբերի 3-ին՝ Երիտասարդական Նվագախմբի մասնակցությամբ (գեղ. ղեկավար և գլխ. դիր.՝ Սերգեյ Սմբատյան): Նոյմեբերի 1-ին և 2-ին կամերային երաժշտության տանը կներկայացվի հայ հեղինակների ստեղծագործություններն արդեն Հայաստանի ՊետականԿամերային Նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխ. դիր. Վահան Մարտիրոսյան, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) և Պետ. Կամերային Երգչախմբի կատարմամբ (գեղ. ղեկավար և դիր. Ռոբերտ Մլքեյան): Նոյեմբերի 1-ին այս փառատոնի շրջանակներում կկայանա ևս մեկ համերգ՝ ուսանողական.Կոմպոզիտորների Միության դահլիճում կկայանա նաև Կոնսերվատորիայի ուսանողների կամերային համերգ: Հավելենք, որ բոլոր համերգների մուտքն ազատ է: Փառատոնն անց է կացվում ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
English
Русский
