ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱև ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության շուրջ 23-ամյա մշակութապահպան գործունեությունը իր ուրույն տեղն է ունեցել հայաստանյան մշակութային կյանքում:

Միությանՙ արդեն ավանդական դարձած ամենամյա մրցանակաբաշխությունը նոր լիցք ու ոգեւորություն է հաղորդել Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետներին:

2014 թվականի Թեքեյան մշակութային միության մրցանակաբաշխությունը կամփոփվի այս տարվա նոյեմբեր ամսվա վերջին:

Մինչ այդՙ հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը, հեղինակներն իրենց աշխատանքները պետք է ներկայացնեն միության գրասենյակ:

Մրցանակները (դրամական պարգեւ) նախատեսված են 4 անվանակարգերով:

ա) Գրականություն (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան ֆոնդ)

բ) Երաժշտություն (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան ֆոնդ)

գ) Կերպարվեստ (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան ֆոնդ)

դ) Արա-Մարալ (Մանուկների համար ստեղծագործություններ) (Սիլվա Տեր-Ստեփանայն ֆոնդ)

Մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացողները իրենց աշխատանքները կարող են ներկայացնել Թեքեյան մշակութային միությունՙ հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 7-ը ներառյալ, Երեւան, Խանջյան 50, II հարկ, ՀԹՄՄ գրասենյակ:

Լավագույն աշխատանքների ընտրությունը համապատասխան հանձնաժողովները կամփոփեն նոյեմբերի վերջին:

_______________________

Հավելենք միայն, որ այս մրցույթին կարող են մասնակցել նաև Միության անդամ կոմպոզիտորները, իսկ մասնակցելու համար նոտաների առկայությունը պետք չէ, անհրաժեշտ է միայն ներկայացնել հայտագիրը ստեղծագործության կատարման ու այդ կատարման ձայնագրությունը, կամ՝ տեսագրությունը: Ժանրային առումով էլ՝ ազատ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով