ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԸ ԿՀՆՉԵՆ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ

Հայաստանի Կոմպոզիտորների Միության աջակցությամբ, IV-րդ Միջազգային միջբուհական կոմպոզիտորական և “Tрансфест-МолОт-2014” փառատոնների շրջանակներում հոկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կկատարվեն հայ ժամանակակից կոմպոզիտորների՝ Կարեն Անանյանի, Բելլա Հովհաննիսյանի, Վահրամ Սարգսյանի, Դավիթ Բալասանյանի, Դավիթ Պիվազյանի, Էռնեստ Դուլգարյանի և Էդուարդ Բեյլերյանի ստեղծագործություններից: Հատկանշական է, որ Ուրալի կոնսերվատորիայի դահլիճում  հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումները կհնչեն առաջին անգամ:
Ռուսական կողմի հետ այս տարվա գարնանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մինչև տարվա վերջ հայ կոմպոզիտորների գործերը կհնչեն  Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով